ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբորի — Sputnik. Այսօր՝ նոյեմբերի 19-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 01։05-ի սահմաններում Վանաձոր բժշկական կենտրոնից Ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ։ Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը:
Ըստ բժիշկների հայտարարության՝ մահացածը Վանաձոր քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչ, 33-ամյա Վոլոդյա Քոչինյանն է։ Նա վնասվածքը ստացել է որովայնի մասում՝ կտրած-ծակած հարվածի հետևանքով:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հանցագործությունը տեղի է ունեցել Վանաձոր քաղաքի Վարդանանց 2 հասցեում գտնվող «Քիմպրոմ» գործարանի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Դեպքի վայրում հայտնաբերել դանակ, որը, եղել է Ford Transit մակնիշի 34 MԼ 665 համարանիշի ավտոմեքենայի մեջ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հնարավոր է, դանակը հանցագործության գործիքն է եղել, այն առգրավվել է։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։