ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. «Երկկողմ հանդիպումների քննարկման օրակարգում բազմաթիվ հարցեր են՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ շրջանակներում փոխգործակցության, ՄԱԿ ԵԱՀԿ, Եվորպայի խորհրդի և այլ միջազգային կառույցներում համատեղ աշխատանքի և այլնի մասին»:
Արտաքին գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն տարածաշրջանային անվտանգության, այդ թվում՝ արցախյան հակամարտության կարգավորման հարցեր:
Բացի դրանից, ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները կմասնակցեն «Ռուսաստան և Հայաստան. բարեկամություն ապացուցված դարերով» ցուցահանդեսի բացմանը: Նախատեսվում է ՌԴ ԱԳՆ և ՀՀ ԱԳՆ միջև 2018-2019 թթ.-ների համագործակցության պլանի ստորագրում: