ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. Հանրապետության տարածքում նոյեմբերի 19-ի գիշերը, 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև:
Օդի ջերմաստիճանը 20-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, տեղեկացնում է ԱԻՆ-ը:
Երևանում նոյեմբերի 19-ի գիշերը, 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերը սպասվում է անձրև: Ցերեկը կլինի 13-15, երեկոյան՝ 9-11 աստիճան տաքություն։