00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Как Александр Конкевич создал русскую военную фантастику
15:04
23 ր
Исторический ликбез
Из офицера флота в писатели-фантасты: жизнь Александра Конкевича
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ- ում հայերի անհավանական հաջողության պատմությունը. Ինչպես է մածունը գրավել Ամերիկան

© Photo : provided by Colombosian's familyСемья Коломбосян
Семья Коломбосян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այսօր Ամերիկայի միջին վիճակագրական բնակիչը տարեկան մոտ 7 կգ յոգուրտ է ուտում, սակայն քչերը գիտեն այն մասին, որ Միացյալ Նահանգներում յոգուրտ առաջինը սկսել է արտադրել հայ ամուսինների զույգը:

Սարգիս Կոլոմբոսյանն ու Ռոզա Կրիկորյան-Կոլոմբոսյանը` «Colombo» հայտնի յոգուրտի հեղինակները, առաջիններից էին, որոնց հաջողվեց լիարժեք կյանքի կոչել ամերիկյան երազանքը և զարմանալի հաջողության պատմություն ստեղծել: Sputnik Արմենիան բացառիկ հարցազրույց է ներկայացնում Սարգսի և Ռոզայի որդի Ռոբերտ (Բոբ) Կոլոմբոսյանի հետ, որին վիճակված էր դառնալ ընտանեկան բիզնեսի ժառանգորդը: Զրուցել է Լիլիթ Հարությունյանը:

Արևմտյան Հայաստանից Ամերիկա գաղթած Սարգիս Կոլոմբոսյանն ու Ռոզա Կրիկորյանը 1990-ականների սկզբին ծանոթացան Մասաչուսեթսում և որոշեցին ամուսնանալ: Սարգիսը միրգ ու բանջարեղեն էր վաճառում, իսկ նրա կինն աշխատում էր բրդի արտադրության գործարանում: Երբ ընտանիքում 4 երեխա հայտնվեց, Ռոզան որոշեց օգնել ամուսնուն, հին հայկական բաղադրատոմսով նա սկսեց յոգուրտներ պատրաստել, որոնք քիչ ավելի ուշ ստացան «Colombo» անվանումը:

© Из личного архива семьи КоломбосяновՍարգիս և Ռոզա կոլոմբոսյնները՝ «Colombo» յոգուրտը ստեղծողները
Саркис и Роза Коломбосяны - создатели йогурта Colombo - Sputnik Արմենիա
Սարգիս և Ռոզա կոլոմբոսյնները՝ «Colombo» յոգուրտը ստեղծողները

Շուտով նոր արտադրանքը, որը հայտնի էր միայն Արևելքից գաղթածներին, մեծ պահանջարկ սկսեց վայելել շրջակայքում: Կամաց-կամաց բիզնեսը սկսեց զարգանալ, գործին միացան նաև երեխաները: Այդպես անցյալ դարի 30-ականների վերջին Մասաչուսեթս նահանգի Անդովեր քաղաքում հիմնադրվեց «Colombo & Sons Creamery» ընկերությունը:

1960 թվականին ձեռնարկության վաճառքը կտրուկ աճեց, երբ հեղինակավոր ամերիկյան պարբերականներից մեկում հոդված հայտնվեց յոգուրտի օգտակար հատկությունների մասին: Մոտ տասը տարի անց Բոբ Կոլոմբսոյանը գլխավորեց ընկերության նախագահի պաշտոնը և կառավարում էր բիզնեսը եղբոր` Ջոնի հետ: Արդեն 1975 թվականին «Colombo»-ն ԱՄՆ-ի ամենավաճառվող յոգուրտը դարձավ:

1993 թվականին ապրանքանիշը գնեց «General Mills» ընկերությունը, իսկ 2010 թվականին ընկերությունը դադարեցրեց «Colombo»-ի արտադրությունը՝ կենտրոնանալով իր «Yoplait» ապրանքի վրա: Բոբ Կոլոմբոսյանը, որն այդ ժամանակ 84 տարեկան էր, ընկերության որոշումը հետևյալ կերպ մեկնաբանեց. «ԱՄՆ-ի հնագույն ապրանքանիշից հրաժարվելն ամենավատ բանն էր, ինչ կարող էր անել ընկերությունը»:

-Արևմտյան Հայաստանի ո՞ր քաղաքից են ձեր ծնողները ԱՄՆ տեղափոխվել:

— Հայրս Չնկուշ գյուղից է (ժամանակակից Դիարբեքիրի շրջան — խմբ.), մայրս` Քիլիսից: Սարգիսը Չիկագո է տեղափոխվել 1910 թվականին՝ օգնելու համար եղբորը, որն այն ժամանակ հոթ-դոգ էր վաճառում: Ռոզան Ամերիկա էր տեղափոխվել 1922 թվականին երկու եղբայրների, քրոջ և նրա ամուսնու հետ, ընդ որում՝ նրանք որոշակի ժամանակ Մարսելում մնացին: Արդյունքում նա բնակություն հաստատեց Մասաչուսեթս նահանգի Լորենս քաղաքում, որտեղ աշխատում էր գործարանում: Հենց այդտեղ էլ նա հանդիպեց իր ապագա ամուսնուն:

-Արդյո՞ք հայկական մածուն համտեսել եք:

— Իհարկե, ես կերել եմ մածուն: Դրա պատրաստման տեխնոլոգիան մայրս «բերել էր» Հայաստանից, և հենց դա էլ ընկած էր մեր արտադրանքի հիմքում:

-Ձեր ընտանիքը երբևէ չի զղջացե՞լ է, որ վաճառեց ապրանքանիշը General Mills ընկերությանը:

— Զղջացել է, քանի որ մի քանի տարի առաջ նրանք արտադրությունից հանեցին «Colombo»-ն և իրենց ուշադրությունը կենտրոնացրեցին Yoplait-ի վրա, այն դեպքում, երբ «Colombo»-ն ԱՄՆ-ում 75 տարվա ընթացքում առաջատար բրենդ էր համարվում:

-Ձեր արտադրանքին նվիրված հոդվածների տակ ընթերցողները հաճախ են մեկնաբանություններ թողնում, որոնց իմաստն այն է, թե «Colombo»-ն լավագույնն է եղել: Դուք կամ ձեր ընտանիքի անդամներից որևէ մեկը մտածե՞լ է վերսկսել հին բաղադրատոմսով յոգուրտի արտադրությունը:

Рубен Варданян - Sputnik Արմենիա
Ինչպես են հայտնի հայերը ծախսում իրենց միլիոնները. Ազնավուրի և Վարդանյանի «հոգեպահուստը»

— Այո: Ըստ էության, ես դեռ պատրաստում եմ այն հին արտադրանքը, որը մայրս էր պատրաստում հեռավոր 30-ականներին, և բաժանում եմ այն ընտանիքի անդամներին ու ընկերներին:

Այսօր ես 92 տարեկան եմ: Եթե ես գոնե 10 տարով երիտասարդ լինեի, անպայման արտադրանքը շուկա կվերադարձնեի:

Մեր ընտանիքի անդամներից շատերը հետաքրքրություն են ցուցաբերում այս թեմայի վերաբերյալ, բայց այդ հետաքրքրությունը բավական համեստ է: Այսօր շուկայում մրցակցությունը մեծ է, հունական յոգուրտների մեծ տեսականի կա, սակայն «Colombo», անկասկած, լավագույնն էր:

-Եղե՞լ եք Հայաստանում:

— Հայաստանում երբեք չեմ եղել: Պատմական հայրենիք հաճախ ծնողներս էին մեկնում: Բացի այդ, զարմիկս է իր ընտանիքով Հայաստան այցելել, և ես համոզված եմ, որ իմ 4 դուստրերը և նրանց երեխաները մի օր կլինեն հայրենիքում:

© Photo : provided by Colombosian's familyԿոլոմբոսյանների ընտանիքը
Семья Коломбосянов - Sputnik Արմենիա
Կոլոմբոսյանների ընտանիքը
Լրահոս
0