ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. Աշխարհի ինտերակտիվ քարտեզը՝ զբոսաշրջիկների համար ամենաանվտանգ ու ամենավտանգավոր երկրների ցանկով, կազմել են International SOS ընկերության բուժսպասարկման ոլորտի մասնագետները։
Ընկերության կայքում տեղադրված քարտեզի վրա երկրներն առանձնացված են տարբեր գույներով՝ կախված զբոսաշրջիկին սպառնացող ռիսկից։
Want to know what the Travel #Risk Outlook is for 2018? Attend our webinar for key global issues and trends https://t.co/CoTTDRbeCF #safetravel #healthcare #security #mobileworkforce pic.twitter.com/6NFL0LRtRF
— International SOS (@IntlSOS) 16 ноября 2017 г.
Այցելության համար առավել վտանգավոր երկրները նշված են կարմիրով՝ Սիրիան, Մալին, Լիբիան, Հարավային Սուդանը, Յեմենը, Աֆղանստանն ու Սոմալին։
Զբոսաշրջիկների համար ամենաանվտանգ երկրները կանաչ գույնով են ներկված՝ Ֆինլանդիան, Նորվեգիան և Իսլանդիան։
Ռուսաստանը գտնվում է «արագ փոփոխվող ռիսկերի» շարքում։