00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աղմուկ McDonald's–ի շուրջ. հայերը թույլ չեն տա իրենց խաբել

© AFP 2024 / ROBERT SULLIVAN / AFPMcDonald's
McDonald's - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում McDonald's արագ սննդի ոչ թե մեկ կետի, այլ, նույնիսկ, ցանցի բացման մասին զրույցները պարբերաբար ի հայտ են գալիս, սակայն մինչ օրս դրանք շարունակում են մնալ սոսկ խոսքերի մակարդակում։

Շուրջ հինգ տարի է անցել ԶԼՄ–ների այն հայտարարությունից, որ Հայաստանում McDonald's–ի թույլտվություն է ստացել «Տաշիր» ընկերությունների խումբը, սակայն այդպես էլ ոչինչ տեղի չունեցավ։ Մեկուկես տարի առաջ թույլտվությունն այդ կարծես անցավ վրացի գործարար Թեմուր Չկոնիային, որը McDonald's–ի ցանց էր բացել իր երկրում։

Площадь Республики. Ереван - Sputnik Արմենիա
McDonald's-ը` Երևանի գլխավոր հրապարակում. վրացի գործարարը բացել է խաղաքարտերը

Որքանով կարելի է դատել, արդեն շուրջ երկու տարի է, ինչ արագ սննդի ցանցի (կամ գոնե մեկ կետի) բացումը Հայաստանում տեղից չի շարժվել։ Համենայնդեպս, Չկոնիան այսօր բառ առ բառ կրկնում է այն, ինչ ասում էր մի քանի տարի առաջ, այն է` «Երևանում ինձ հինգ վայր են առաջարկում, սակայն ես չեմ բացառում, որ առաջին McDonald's–ը կբացվի մայրաքաղաքի գլխավոր հրապարակում։ Կարծում եմ՝ հրապարակն ամենահարմար վայրն է ռեստորանի համար»։

Երևանի հասարակությունն, իհարկե, դժգոհ է նման հարցադրումից, և այդ իրավունքն ունի։ Թեև, հավանաբար, մենք անտեղի ենք դժգոհում. պարոն Չկոնիան ինչ ուզում է՝ կարող է կարծել, սակայն դա չի նշանակում, որ ամեն ինչ լինելու է այնպես, ինչպես նա կցանկանա կամ ճիշտ կհամարի։

Հավանաբար, Չկոնիան չի կարողացել համոզել նույնիսկ Երևանի քաղաքապետարանին և քաղաքաշինության պետական կոմիտեին՝ ի դեմս Նարեկ Սարգսյանի։ Դա մի փոքր զարմանալի է, քանի որ այս երկու կառույցներն էլ պատրաստակամ են արձագանքում գրեթե ամեն ինչի, ինչը կարելի է անվանել, ասենք` «օրիգինալ նախաձեռնություններ»։ Դրական եզրակացություն քաղաքապետարանն ու կոմիտեն տալիս են այն պայմանով սովորաբար, երբ խաթարվում է Երևանի կենտրոնի պատմական տեսքը կամ հին շենքերն են քանդվում, իսկ նրանց փոխարեն ինչ–որ անհասկանալի շինություններ են կանգնեցվում, սակայն, հավանաբար, երկհարկանի McDonald's–ի կառուցումը Հանրապետության հրապարակում նույնիսկ նրանց համար է չափից դուրս։

Город Ереван - Sputnik Արմենիա
Առանց McDonald's–ի, բայց ատամներով. ինչու են արտասահմանցիներն ընտրում Հայաստանը

Չկոնիայի խոսքերն, իհարկե, վրդովեցնող են, սակայն հուսանք, որ երկհարկանի սարսափ Երևանի գլխավոր հրապարակում, ամեն դեպքում, նրանց կառուցել չի հաջողվի։ Նույնիսկ հաշվի առնելով այն, որ քաղաքաշինության կոմիտեն երկար տարիներ է, ինչ ցանկացած նախագիծ սկսում է քաղաքը վերացնելուց, և միայն հետո է սկսում կառուցել։ Ինչ կառուցել, այդ մասին կլռենք։

Հայաստանում McDonald's–ի բացակայությունը կարելի է հեշտությամբ բացատրել. ամբողջ հանրապետությունում, նույնիսկ, պաշտոնական վիճակագրության համաձայն, այնքան բնակչություն կա, որքան Մոսկվայի մեկ վարչական շրջանում, այսինքն, պահանջարկը, օբյեկտիվ պատճառներով այդքան էլ մեծ չի լինելու, իսկ այն փաստարկները, թե Հայաստանում ամուր են դրված ազգային խոհանոցի ավանդույթները, այդքան էլ համոզիչ չեն, քանի որ McDonald's–ը կերակրում է մարդկանց աշխարհի մի շարք երկրներում, որոնք պակաս հակվածություն չունեն ազգային ուտեստների նկատմամբ։ Թե ինչով է կերակրում, դա արդեն այլ հարց է։

Հավանաբար, պարոն Չկոնիան փորձառու մարդ է և գիտի՝ ինչ անել։ Առավել ևս, որ կոնկրետ McDonald's–ի սիրահարներ Հայաստանում էլ շատ կլինեն, անկախ նման սննդի վնասակարության մասին փաստարկված քարոզչությունից։ Մարդկանց ճաշակները տարբեր են, իսկ քարոզչությունը` ցանկացած, այդ երևույթը շտկելու համար արդյունավետ միջոց չէ։

Площадь Республики. Ереван - Sputnik Արմենիա
Չկոնիա. McDonald's–ը կզարդարի Երևանի գլխավոր հրապարակի շրջակայքը

McDonald's-ի մեկ սննդի կետ Հայաստանում հազիվ թե բացեն, ընկերությունն ուժեղ է հենց իր ռեստորանների ցանցով, սակայն անմիջապես արդարացի կասկածներ են առաջանում բիզնեսի շահութաբերության վերաբերյալ. մաթեմատիկոս լինել պետք չէ հաշվարկելու համար հաճախորդների քանակը նույնիսկ Երևանում, որտեղ այսօր ամենաշատը մոտ մեկ միլիոն բնակչություն է ապրում, իսկ զբոսաշրջային հոսքերն էլ աճում են տարեցտարի, սակայն չեն կարողանա ապահովել անհրաժեշտ քանակի հաճախորդներ, առավել ևս ոչ սեզոնի ժամանակ։

Բայց թողնենք տնտեսական հաշվարկները պարոն Չկոնիային։ Միայն կհանդգնենք խորհուրդ տալ երկրի գլխավոր հրապարակը հանգիստ թողնել. եթե շատ է ցանկանում, կարող է ռեստորանը կառուցել հրապարակից մի քանի քայլի այն կողմ` Հյուսիսային պողոտայում, որը ոչնչով փչացնել հնարավոր չէ։ Այն անհնար է փչացնել։

Իսկ, ընդհանրապես, ինչպես ասվեց, Երևանում McDonald's բացելու մասին խոսակցություններն արդեն հինգ տարի է, ինչ գնում են։ Հիշում եմ, որ անցյալ տարի ընկերության ղեկավարությունը (որի մեջ Չկոնիան, կարծես թե, չի մտնում) Եվրոպայում McDonald's–ի մամուլի քարտուղար Ջոանա դե Կոնինգի միջոցով հայտնել էր, որ նա հայկական շուկա մտնելու մտադրություն չունի։

Այդուամենայնիվ այդ խոսակցությունները մեզ մոտ կրկին բացվում են։ Գուցե` անտեղի են, գուցե` առանց կրակի ծուխ չի լինում։ Հուսանք, որ Հանրապետության հրապարակի տեսքը չեն աղավաղի որևէ կերպ. ներկա պահին մեզ առաջնահերթ պետք է մտահոգի այդ հանգամանքը։

Լրահոս
0