ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի — Sputnik. Վոլեյբոլի Հայաստանի 2017 թ. տղամարդկանց և կանանց բարձրագույն խմբի առաջնության եզրափակիչ փուլը որոշեց չեմպիոններին։
Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը:
Տղամարդկանց առաջնությունում չեմպիոնի կոչումը նվաճեց ՖԻՄԱ-ն: Լավագույն եռյակում նրան հաջորդեցին «Արցախը» եւ ՀԱՊՀ-ը: Կանանց պայքարում մրցանակային տեղերը բաշխվեցին հետևյալ հաջորդականությամբ. ԽՄՕՄՄ, «Նժդեհ» ու «Արցախ»։
Մրցանակակիր թիմերը պարգևատրվեցին պատվոգրով, մեդալով եւ գավաթով: Սահմանված էր նաև առաջնության լավագույն վոլեյբոլիստ անվանակարգ, որին արժանացան Արամ Մելքոնյանը (ՖԻՄԱ) և Վերոնիկա Կոշկարյանը (ԽՄՕՄՄ):
Մրցանակները հանձնեց ՀՎՖ նախագահ Հրաչյա Մուրադյանը։