Լևոն Մկրտչյան
«Այն մասնագիտությունները, որոնք վտանգված են, այդտեղ մենք կարող ենք մեծացնել անվճար տեղերը։ Իսկ առաջ, կապված էր տարկետման հետ, հնարավոր չէր դա անել։ Մտավախություն կա, որ բանակ գնալ–գալուց հետո երիտասարդը կարող է, ասենք, ֆիզիկայի ֆակուլտետը էլ չընտրել, չշարունակել, բայց եթե մենք ֆիզիկայի ֆակուլտետում տեղերի 50–60 տոկոսը դարձնենք անվճար, ապա դիմորդների թիվը կավելանա։ Պետությունը կկարողանա իր համար կարևոր ուղղությունները նշաձողել»,–ասում է Մկրտչյանը։
Նախարարի հավաստմամբ` նոյեմբերի 22–ին սպասվելիք քննարկումների ընթացքում իրենք կփորձեն այնպես անել, որ գտնեն ուսանողների մտահոգությունների լուծումները։