ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Մամուլում ինֆորմացիա էր տարածվել, թե Գյումրու 102–րդ ռուսական ռազմաբազայից զինծառայող է անհետացել։
Սակայն Գյումրու ոստիկանությունից Sputnik Արմենիայի թղթակցին ասացին, որ 102 ռազմաբազայի զինծառայողի անհետացման մասին հայ իրավապահները հաղորդում չեն ստացել։
Այդ լուրը Sputnik Արմենիային զանգին ի պատասխան հերքեց նաև Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը։
«Այս պահի դրությամբ ինչպես Շիրակի մարզի դատախազությունը, այնպես էլ ոստիկանությունը որևէ ինֆորմացիա կամ հաղորդում զինծառայողի անհետացման կամ փախուստի մասին չունի»։
Լուրը չեն հաստատում նաև 102–րդ ռազմաբազայում։ ՌԴ ԶՈւ ՀՌՇ մամուլի ծառայության պետ, գնդապետ Վադիմ Աստաֆևը Sputnik Արմենիային ասաց. «Բոլոր զինծառայողները տեղում են։ Անօրինական բացակայողներ չկան»։