ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի — Sputnik. Բուժաշխատողների վրա հարձակվելու համար հատուկ պատիժ է պետք սահմանել, ԱԺ–ում հայտարարել է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը` ներկայացնելով Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը։
Այն մասին, որ բժիշկներին պետք է պաշտպանել հիվանդների և նրանց հարազատների վրեժից, առանձին դեպքերում` նաև մահվան ելքով, վկայում է վերջին տարիների տխուր վիճակագրությունը, հավելեց Թովմասյանը։
Բժիշկին ծեծի ենթարկելու համար առանձին պատիժ պետք է սահմանել, ինչպես իրավապահների ու լրագրողների պարագայում է։ Ընդ որում՝ պատժել է առաջարկվում ոչ միայն նրանց, ովքեր հարձակվում են բժշկի վրա, այլև նրանց, ովքեր ագրեսիվ և ակնհայտ սպառնում են նրանց։
Առանց առողջությանը կամ կյանքին վնաս հասցնելու հարձակման համար առաջարկվում է 300-ից 500 հազար դրամ տուգանք սահմանել, իսկ եթե բժշկին ակնհայտ փորձել են սպանել կամ վնասել, հարձակվողին 1-2 ամիս կալանք է հասնում կամ, առավել ծանր դեպքերում` 2-5 տարի ազատազրկում։
Պետք է նշել, որ վերջին տարիներին մի քանի դեպք է եղել, երբ քաղաքացիները ծեծել են բժիշկներին, մասնավորապես, «Շտապօգնության» բուժաշխատողներին` մեղադրելով նրանց ուշանալու կամ ոչ պատշաճ օգնություն ցուցաբերելու մեջ։