ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի — Sputnik. Սույն թվականի նոյեմբերի 16-ին տեղական ժամանակով ժամը 20:43-ին (Գրինվիչի ժամանակով` 16:43-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցը կողմից գրանցել է հյուսիսային լայնության 40.150 և արևելյան երկայնության 47.100 աշխարհագրական կոորդինատներով, օջախի 10 կմ խորությամբ, 3.4 մագնիտուդով երկրաշարժ, տեղեկացնում է ԱԻՆ-ը:
Երկրաշարժը տեղի է ունեցել Ադրբեջանի Աղջաբեդի քաղաքից 26 կմ արևմուտք։ Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է նաև Արցախի Հանրապետությունում՝ 2-3 բալ ուժգնությամբ:
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել նաև երեկ գիշեր՝ նոյեմբերի 15-ին, տեղական ժամանակով ժամը 23:48-ին։ Հայաստանի ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցը Մինգեչաուր քաղաքից 68 կմ հարավ 5.3 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցել: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 7 բալ: