ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Հայուհի Աննա Գրիգորյանը ՌԴ Խաբարովսկի մարզում անցկացվող «Երկրի հարստությունը» գեղեցկության մրցույթին լավագույնն է ճանաչվել «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում։
Մերձարևելյան պետական համալսարանի ուսանողուհին մրցույթի շրջանակներում պատմել է իր հայրենիքի, ընտանիքի և ավանդույթների մասին։ Նա նաև ներկայացել է ազգային տարազով, հյուրասիրել է ժյուրիի անդամների հայկական ազգային ուտեստներով։
Sputnik Արմենիային Աննա Գրիգորյանն ասաց, որ նմանատիպ մրցույթի ինքն արդեն 2–րդ անգամ է մասնակցում։ Առաջին անգամ նա դարձել է«Միսս Սաբանտույ» մրցույթի հաղթողը Ռուսաստանում։
«Ծնվել եմ Երևանում, հիմա բնակվում է Խաբարովսկում, բայց երազում եմ գնալ հայրենիք»,–ասաց Աննան։
Աննան պատմեց, որ ազատ ժամերին սիրում է զբաղվել երգով և պարով։ Նա խոստովանեց` ամեն հարցում իրեն շատ է օգնում մայրը։
Այսպիսի միջոցառումները աղջկան մոտիվացնում եմ ավելիին ձգտելու։
«Ամենադժվարն այն էր, որ մրցույթին սկսեցի պատրաստվել ընդամենը 5 օր առաջ։ Առաջին մրցույթի բոլոր շորերը ես ու մայրս միասին էինք կարել։ Պետք էր տարբեր մարդկանց հավաքել, որ ամեն ինչ գեղեցիկ լինի»,–պատմում է աղջիկը։
Հայուհու ելույթից հետո ժյուրիի անդամներից մեկը` Նատալյա Լեգոտինան, ընդգծել է, որ հիացած է։ Նաև հավելել է, որ Աննայի ելույթից հետո ցանկություն է առաջացել այցելել Հայաստան։