ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. Այսօր «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի դիմած «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Թելման Ալավերդյանին գտել և բերման են ենթարկել։
Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը։
«ՀՀ ոստիկանության և քրեակատարողական ծառայության աշխատակիցների համատեղ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում քիչ առաջ Արմավիրի մարզից հայտնաբերվել և բերման է ենթարկվել «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցից փախուստի դիմած «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Թելման Ալավերդյանը»,-հայտնեց Ղլեչյանը։