ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. Նոյեմբերի 14-ին, ժամը 05:30-ի սահմաններում «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցից, փախուստի է դիմել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ, 1987թ. ծնված Թելման Արշակի Ալավերդյանը:
Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ԱՆ քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը։
Թելման Ալավերդյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3 մասի 1 կետով, 329 հոդվածի 1 մասով և 324 հոդվածի 1 մասով:
Թ. Ալավերդյանին տեսնողներին խնդրում են զանգահարել 010-44-29-04, 1-02 հեռախոսահամարներով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին: