ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի — Sputnik. Երեկ երեկոյան Իրանում տեղի է ունեցել հզոր երկրաշարժ։
Տեղի լրատվամիջոցները հաղորդում են, որ 7,2 մագնիտուդ երկրաշարժի զոհ է դարձել ավելի քան 370 մարդ, հազարավոր տուժածներ կան։
Doğu Kurdistan'da şuana kadar depremden ötürü 30 kişi hayatını kaybetti. Kirmanşah Valisi, ölü sayısının artabileceğini söyledi. pic.twitter.com/V9vyDx76YV
— Hiwa Dilan (@HiwaDilan92) 12 ноября 2017 г.
Երկրի ռազմավարական կենտրոնները չեն տուժել, սակայն ավերվածությունների չափը շատ մեծ է։ 70 հազար մարդ զրկվել է տնից։ Երկրաշարժից հետո եղած ցնցումների պատճառով մարդիկ գիշերել են փողոցներում։
DERBENDIXAN — SILÊMANIYE pic.twitter.com/IGNkHkteoe
— Hiwa Dilan (@HiwaDilan92) 12 ноября 2017 г.
Իրանի երկրաշարժը գրանցվել է նաև Հայաստանում։ Նոյեմբերի 12-ին տեղական ժամանակով ժամը 22:18-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է հյուսիսային լայնության 34.750 և արևելյան երկայնության 45.920 աշխարհագրական կոորդինատներով (Իրան-Իրաք, Սարպոլ-է Զահաբ քաղաքից 33 կմ հյուսիս), օջախի 20 կմ խորությամբ, 7,2 մագնիտուդով երկրաշարժ: