00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստան-Բելառուս. 4:1` ինչո՞ւ է կասկածի տակ դրվում մեր հաղթանակը

© Hakob BerberyanТоварищеский матч Армения Белорусь
Товарищеский матч Армения Белорусь - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ֆուտբոլի Հայաստան- Բելառուս ազգային հավաքականների ընկերային հանդիպումից հետո, որն ավարտվեց մեր ընտրանու հաղթանակով՝ 4:1 հաշվով, հնչեցին կասկածելի հայտարարություններ՝ կապված հանդիպման ընթացքի և արդյունքի հետ:

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի — Sputnik. Federbet ընկերությունը, որը զբաղվում է ֆուտբոլային հանդիպումների ուսումնասիրությամբ և պայմանավորված խաղերի բացահայտումներով, ֆուտբոլի Հայաստան- Բելառուս ազգային հավաքականների ընկերային հանդիպումից հետո կասկածեց, որ այդ մրցավեճում կարող է և կողմերի միջև պայմանավորվածություն է եղել:

Генрих Мхитарян с Аразом Озбилисом - Sputnik Արմենիա
Հայաստանը ջախջախեց Բելառուսին. Հենոն հուսախաբ չարեց ֆուտբոլասերներին. տեսանյութ

Ի սկզբանե նշենք, որ աշխարհում ու, մասնավորապես, Եվրոպայում գործակիցները սահմանելիս բուքմեյքերական ընկերությունները հաշվի են առնում այս ոլորտում առաջատար բուքմեյքերների կարծիքը: Bet365, Wiliam Hill, Betfair, Sportradar բուքմեյքերական ընկերությունները շատ մեծ ցանց ունեն աշխարհում և ահռելի փորձ: Այդ ընկերությունների կարծիքը հաշվի են առնում բոլորը:

Անդրադառնալով Հայաստան-Բելառուս խաղին՝ ձեզ ենք ներկայացնում տարբեր ընկերությունների սահմանած խաղադրույքն այդ հանդիպումից առաջ, որը սահմանվել էր 2.5 գոլից ավելի լինելու համար, ներկայացրել է բելառուսական прессбол կայքը:

© Pressball.byАномальное движение ставок на матч Армения - Беларусь
Аномальное движение ставок на матч Армения - Беларусь - Sputnik Արմենիա
Аномальное движение ставок на матч Армения - Беларусь

Ընդհանրապես, նման կասկածները առաջանում են, երբ խաղից առաջ կամ խաղի ընթացքում սահմանված խաղադրույքներից մեկի վրա սկսվում են մեծ գումարներ դրվել: Տվյալ դեպքում կասկածելի է եղել այս խաղում 2.5 գնդակից ավելի խաղադրույքի հետ կապված երևույթը: Ստացվում է, որ խաղից առաջ այն, որ հանդիպման ընթացքում երեք գոլ կլինի, սահմանված խաղադրույքը կոնկրետ bet365 բուքմեյքերի մոտ եղել է 2.10, իսկ հանդիպման մեկնարկից առաջ այն նվազել է մեկ տասնորդականով և դարձել երկուս:

© Pressball.byАномальное движение ставок на матч Армения - Беларусь
Аномальное движение ставок на матч Армения - Беларусь - Sputnik Արմենիա
Аномальное движение ставок на матч Армения - Беларусь

Կասկածն առաջացել է առաջին խաղակեսի վերջում, երբ 40 րոպե դարպասի գրավում չի արձանագրվել, իսկ 2 գործակիցը մնացել է նույնը ու չի աճել: Գործակցի աճելը կնշանակեր, որ երեք գոլ լինելու հավանականությունը նվազել է: Ինչպես գիտենք, երեք րոպեի ընթացքում  Հայաստանի հավաքականը երկու գնդակ խփեց մրցակցի դարպասը, իսկ երկրորդ կեսի սկզբում էլ հաշիվը դարձավ 3:0: Այսինքն, գործակիցն աշխատեց:

Գործակիցները խաղի ընթացքում բուքմեյքերի կողմից միշտ էլ փոփոխվում են՝ կապված խաղի ընթացքի կամ հաշվի հետ: Բացի դրանից, եթե մեծ գումարներ են դրվում նույն գործակցի վրա, դա արդեն կասկած է հարուցում բուքմեյքերի մոտ, և եղել են դեպքեր, երբ կոնկրետ այդ գործակիցն,  ընդհանրապես, հանվել է հայտից: Ստացվում է, որ եթե գործակիցը չի փոխվել, ուրեմն մեծ գումարներ չեն դրվել: Հակառակ դեպքում այս փորձառու բուքմեյքերը կփոխեր սահմանված գործակիցը:

Գործնականում, շատ են եղել դեպքերը, երբ բուքմեյքերը, նույնիսկ, լիմիտ է սահմանում խաղադրույք կատարելու համար՝ արդեն նախօրոք ինչ-որ բան կասկածելով կամ գուշակելով: Ֆուտբոլում մեկ անգամ չէ, որ խաղերի արդյունքները կասկածի տակ են դրվել, բայց շատ քիչ դեպքեր կան, որ դրանք ապացուցվել են:

Լրահոս
0