Ջոնիկ Միքայելյան
Բարեկամավանի գյուղապետ Ջոնիկ Միքայելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ այսպիսի ինտեսիվությամբ գնդակոծություն Բարեկամավանում վերջին անգամ ամռանն էր գրանցվել։
«Լուրջ վնասներ չկան։ Երկար տևողությամբ անկանոն կրակոցներ են եղել։ Համագյուղացիներից մեկը դրսում է եղել, գնդակը նրա գլխի կողքով անցել է, բայց բարեբախտաբար, չի վնասել։ Մեծամասամբ գյուղի կենտրոնում, դպրոցի ուղղությամբ են կրակում»,–տեղեկացրեց Միքայելյանը։
Համայնքապետի խոսքով` այսօր սովորականի պես դասերը վերսկսվել են, աշակերտները դպրոցում եմ։