ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Իրաքին սահմանակից Դեր Զոր նահանգի սիրիական Դուեյժի գյուղում տասը խաղաղ բնակիչ է մահացել միջազգային կոալիցիայի ինքնաթիռների ավիահարվածների հետևանքով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով սիրիական ՍԱՆԱ ազգային գործակալությանը:
Գործակալության տեղեկատվության համաձայն` ավիացիան հրթիռային հարված է հասցրել Թել Ալ Շաեր բնակելի թաղամասին: Հրթիռներից մեկն ընկել է Շտապօգնության մեքենայի վրա: Բոլոր ուղևորները, ինչպես նաև ավտոմեքենայի վարորդը մահացել են:
Անցած շաբաթ ՄԱԿ-ին առընթեր Սիրիայի մշտական ներկայացուցչությունը կազմակերպության գլխավոր քարտուղարին և Ազգային անվտանգության նախագահին նամակ էր ուղարկել, որում մեղադրել է կոալիցիային, որ այն թաքցրել է Ռաքքայից և Դեր Զորից գրոհայինների հեռանալը այդ քաղաքների ազատագրման գործողությունների ժամանակ: