ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի — Sputnik. Հանրապետության տարածքում նոյեմբերի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Օդի ջերմաստիճանը 12-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով, ցերեկը նույնքան կբարձրանա, այնուհետև էապես չի փոխվի:
Երևանում նոյեմբերի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ցերեկը կլինի 13-15, երեկոյան՝ 9-11 աստիճան տաքություն։