ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում «Մանչեսթեր Յունայթեդի»՝ իր մասին նկարահանած կենսագրական ֆիլմի մի հատված է տեղադրել։ Ֆիլմն ամբողջությամբ կցուցադրվի հինգշաբթի։
«Իմ վավերագրական ֆիլմը կարող եք դիտել հաջորդ հինգշաբթի #MUTV-ով»,- գրել է նա։
Ավելի վաղ հայտնում էին, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Հայաստանում հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին բացառիկ վավերագրական ֆիլմի նկարահանումներ է անցկացնում։
Ֆիլմը, որի տևողությունը 60 րոպե է, կոչվում է «Միկին՝ հայ հերոսը»:
Այն կպատմի Մխիթարյանի անցած ճանապարհի մասին` բակային ֆուտբոլից մինչև ակումբային ֆուտբոլի բարձունք:
MUTV (Manchester United TV) հեռուստաալիք է, որը պատկանում է «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբին։ Հեռուստաալիքն իր աշխատանքը սկսել է 1998 թվականի սեպտեմբերի 10-ին։