00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նարինե Աբգարյանն իր հայերեն «Մանյունյան» կծառայեցնի բարեգործական նպատակների

© Sputnik / Karen YepremyanНаринэ Абгарян на презентации своей книги в Ереване
Наринэ Абгарян на презентации своей книги в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանցի գրող Նարինե Աբգարյանի «Մանյունյա» գիրքն այսուհետ կարելի է ընթերցել հայերեն ։ Շնորհանդեսին Աբգարյանը հայտնեց, թե ուր է ուղղելու վաճառքից ստացած հասույթը։

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի–Sputnik. Ռուսաստանցի գրող և բլոգեր Նարինե Աբգարյանը ներկայացրեց իր հայտնի «Մանյունյա» գրքի հայերեն տարբերակը։ Ընդ որում` գրքի վաճառքից ստացած հասույթը կուղղվի Տավուշի սահմանամերձ համայնքներ և կծառայի երեխաների կարիքները հոգալուն։ Այս պահին նա չի կարող հայտնել, թե կոնկրետ որ ոլորտներում ներդրում կլինի։

Sputnik Արմենիայի հետ զրույցում Աբգարյանն ասաց, որ գիրքն ունի զուտ հայկական թեմատիկա, բայց զարմանալիորեն «Մանյունյան» հետաքրքրում է հետխորհրդային բոլոր երկրներին։

Наринэ Абгарян - Sputnik Արմենիա
Ինչու է Նարինե Աբգարյանը երևանյան ամառն առանձնահատուկ համարում

«Ես բազմաթիվ նամակներ եմ ստանում հետխորհրդային երկրների քաղաքացիներից, բոլորն ասում են, որ դա միայն հայկական գիրք չէ, այլ նաև իրենց մանկության մասին է։ Երբ օտարերկրացիները կարդում են այս գիրքը, սիրում են, գրքից հետո գալիս են Հայաստան` որպես տուրիստ։ Դա ինձ համար մեծ հաճոյախոսություն է, ուրախ եմ, որ այդպես կարող եմ օգնել իմ հայրենիքին»,– ասաց Աբգարյանը։

Նա հիշեցրեց, որ երբևէ չի երազել դառնալ գրող, հանգամանքներն են ստիպել։ Պատմությունը ծնվել է սոցցանցերում` վիպակի տեսքով։ Հետո ռուսական հրատարակչություններից մեկին հետաքրքրեց «Մանյունյան» և հրատարակվեց ինքնակենսագրական վեպի տեսքով։ Այն այնքան մեծ հաջողություն ունեցավ, որ Աբգարյանը ստիպված եղավ գրել գրքի ևս 2 հատորները։

«Ես չէի հավատում, որ ռուս ընթերցողը կսիրի այդ գիրքը, երջանիկ եմ, որ ոչ միայն ռուսներն են այդ գիրքը սիրում, այլև ուրիշ ազգերի ընթերցողներ։ Գիրքը բավականին ծիծաղ է առաջացնում, այնպիսի պատմություններ կան, որոնցով բոլորն անցել են։ Երևի, դրանում է գրավչությունը»,– ասաց Աբգարյանը։

© Sputnik / Karen YepremyanՆարինե Աբգարյանի «Մանյունյա» գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը
Նարինե Աբգարյանի «Մանյունյա» գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը - Sputnik Արմենիա
1/4
Նարինե Աբգարյանի «Մանյունյա» գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը
© Sputnik / Karen YepremyanՆարինե Աբգարյանի «Մանյունյա» գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը
Նարինե Աբգարյանի «Մանյունյա» գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը - Sputnik Արմենիա
2/4

3/4

4/4

Նարինե Աբգարյանի «Մանյունյա» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսին աննախադեպ շատ մարդ էր ներկա։ Բոլորն անսահման գոհունակությամբ լի ժպիտով էին հեռանում` գրքի վրա իրենց սիրելի գրողի ստորագրությամբ։ Նրանցից մեկն էլ հայտնի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն էր։ Չհասցրեց անցնել աբգարյանասերների պատնեշը, սուսուփուս գիրքն առավ ու դուրս եկավ։

«Շատ եմ սիրում Նարինեի գործերը, ինձ գրավում է նրա հայեցի ոգին, հումորը, մարդկայնությունը, հուսամ, դեռ նոր գրքեր են լինելու»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մանսուրյանը։

«Մանյունյա» գրքի ընթերցողները, ըստ Նարինե Աբգարյանի, չափահաս մանուկներն են, իսկ նրանց տարիքը տատանվում է 0–100 տարեկանի շեմին։

Լրահոս
0