00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
42 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որտե՞ղ է թաքնվում Ջիգարխանյանի կինը. Վիտալինան խոսել է կորած 80 միլիոնի մասին

Բաժանորդագրվել
Հանրահայտ դերասան Արմեն Ջիգարխանյանի կինը նոր բացահայտումներ է արել «Ռոսիա 1» հեռուստաալիքով հեռարձակվող «Անդրեյ Մալախով. ուղիղ եթեր» հաղորդման ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի — Sputnik. Թատրոնի և կինոյի հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանի կինը` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովկայան, հերքել է հիվանդանոց տեղափոխվելու լուրը։ Նա այդ մասին պատմել է «Անդրեյ Մալախով. ուղիղ եթեր» հաղորդման ժամանակ։

Ավելի վաղ տեղեկություն էր հրապարակվել, որ նա տեղափոխվել է Կիևի հիվանդանոց։

«Ինչպես տեսնում եք, ես Թբիլիսիում եմ, իսկ հիվանդանոց տեղափոխվելու լուրը նույնքան սուտ է, որքան Արմեն Ջիգարխանյանի նորահայտ խնամակալների տարածած մյուս լուրերը… Ես այստեղ եմ, ոչ թե որովհետև փախչում եմ կամ թաքնվում, այլ սպասում եմ, որ մեր անձնական պատմության շուրջ բարձրացած հիստերիան անցնի»,- ասել է Վիտալինան։

Նա խոսել է նաև թատրոնից կորած 80 միլիոն ռուբլու մասին։ Իրավապահ մարմինները կասկածում են, որ այն երկու տարվա ընթացքում, երբ թատրոնի տնօրենի աթոռը զբաղեցրել է Ջիգարխանյանի կինը, բյուջետային գումարներն օֆշոր են տեղափոխվել։

«Ես դեմ չեմ պաշտոնական ստուգումներին, եթե դրանք կվերաբերեն իմ պաշտոնավարման տարիներին։ Ես վստահ եմ, որ դա նույնքան սուտ է, որքան մնացածը։ Մեր թատրոնի տարեկան ֆինանսավորումը մոտ 73 միլիոն ռուբլի էր կազմում, իսկ դուք խոսում եք 80 միլիոնի մասին»,- ասել է Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան։

Նրա խոսքով, իր պաշտոնավարման ընթացքում հովանավորների տրամադրած գումարներ գրեթե չեն եղել, բացի մի քանի նվիրաբերությունից, որոնք նպատակային են եղել։ Վիտալինայի խոսքով, թատրոնն այդ մասին լիարժեք հաշվետվություններ ունի։

Նրան սատարում է նաև Ջիգարխանյանի քույրը` Մարինա Ջիգարխանյանը։

«Որոշ անազնիվ մարդիկ Վիտալինային թատրոնից հեռացրին ամենաանպատկառ ձևով, իսկ Արմեն Բորիսովիչին խայտառակեցին, թեև դեռ երեք ամիս առաջ ամեն ինչ շատ լավ էր։ Ամուսնալուծության որևէ նախադրյալ չկար»,- վստահեցրել է դերասանի քույրը։

82-ամյա դերասանի ընկերներն ու գործընկերները, սակայն, չեն հավատում երիտասարդ կնոջ ասածին և համարում են, որ Վրաստան մեկնելը պարզապես փախուստ է։

Երեկ` նոյեմբերի 9-ին, Մոսկվայում` Կունցևոյի հաշտարար դատական №202 տեղամասում, մեկնարկել է Ջիգարխանյանի և Ցիմբալյուկ-Ռոմանովկայայի ամուսնալուծության գործընթացը։ Ջիգարխանյանի փաստաբանը լրագրողներին հայտնել է, որ դիտարկվելու է միայն ամուսնալուծության հարցը, գույքային հարցերը, մասնավորապես երեք բնակարանի ճակատագիրը, առանձին են լուծվելու։ Ամուսնալուծվող ամուսինները նիստին ներկա չեն եղել։

Դատական հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 27-ին։ Տեղամասի մամուլի քարտուղարը Sputnik-ին հայտնել է, որ հայցվորը պնդում է` հարցը դռնփակ քննարկվի։

Հիշեցնենք, որ կնոջ հետ բախումից հետո Արմեն Ջիգարխանյանը հոկտեմբերի 10-ին հայտնվել էր Մոսկվայի 57-րդ քաղաքային հիվանդանոցում, որտեղ մնացել էր 10 օր։ Հիվանդանոցում նա ասել էր, որ չգիտի` հետո ուր պետք է գնա, քանի որ ամբողջ գույքը կնոջ անունով է վերաձևակերպվել։

Լրահոս
0