ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի — Sputnik. Հայ էքստրասենս Նորա Զուրաբյանը հանդես է եկել ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Ես կարող եմ» նախագծում, որին մասնակցում են բացառիկ տաղանդ ունեցող մարդիկ։
Նորա Զուրաբյանի տոհմում շատ են էքստրասենսներն ու պայծառատեսները։
«Մի անգամ ինքս ինձ խոստացել էի, որ երբեք սրանով չեմ զբաղվի, որովհետև ամուսինս արգելում էր, ընտանիքս էլ դեմ էր։ Հետո հիվանդացա, ինձ մոտ շաքարախտ հայտնաբերեցին, սկսեցի հաճախ հայտնվել հիվանդանոցում։ Երբ սկսեցի մարդկանց ընդունել, վիճակս լավացավ, շաքարս կարգավորվեց և հրաժարվեցի ինսուլինից։ Իմ գործիքն աչքերս են ու ձեռքերս, որոնցով պարգևատրել է աստվածը։ Սրանցից եմ ես օգտվում, օգնում եմ ու բուժում»,- պատմեց Նորա Զուրաբյանը։
Նա ասաց, որ ափի միջոցով կարողանում է զգալ մարդու էներգետիկան ու հասկանալ, թե ինչ խնդիրներ ունի նա։ Յակուբովիչի օրինակով Զուրաբյանն ասաց. «Դուք հզոր ալիքի տակ եք, մաքուր էներգետիկա ունեք»։
Նրան առաջադրանք տվեցին` մանրամասն պատմել շիրմայի հետևում գտնվող 5 մարդու մասին` նշելով նրանց սեռը, տարիքն ու հագուստը։ Կինը հաջողությամբ գուշակեց չորսին, իսկ հինգերորդը հենց Յակուբովիչն էր, որի դեպքում կինը վրիպեց։
Արդյունքում նա ստացավ 50 հազար ռուբլի, և շոուի հաղորդավարը նշեց, որ Նորան ֆենոմենալ ունակություններ ունի։