ԵՐԵՎԱՆ, 10 Նոյեմբեր — Sputnik. Երևանում այսօր ընթացող Եվրոպայի 2019 թվականի առաջնության ընտրական 7–րդ խմբի ընտրական փուլի խաղում Հայաստանի երիտասարդական հավաքականը 1։2 հաշվով պարտություն կրեց Ռուսաստանի երիտասարդական ընտրանուց։
Հիշեցնենք, որ Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2019 թվականի առաջնության ընտրական փուլի հերթական խաղում Հայաստանի երիտասարդական հավաքականը մրցում էր Ռուասաստանի իր հասակակիցների հետ ։
Առաջին խաղակեսում հյուրերն առաջ են անցել հաշվի մեջ: 24-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Զելիմխան Բակաևը գլխի հարվածով գրավել է Հենրի Ավագյանի պաշտպանած դարպասը:
Երկրորդ կեսի մեկնարկում Ռուսաստանի ընտրանին կարողացավ կրկնապատկել հաշիվը: Աչքի ընկավ Ալեքսանդր Զուևը: