00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրիում ևս մեկ ընտանիք այլևս վագոն-տնակում չի ապրի. նրանք արդեն քարե պատեր ունեն

© Sputnik / Armenuhi MkhoyanРегина Арустамян с детьми Карине и Ашотом в новой квартире
Регина Арустамян с детьми Карине и Ашотом в новой квартире - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երկու անչափահաս երեխա ունեցող ընտանիքն այլևս տնակում չի բնակվի։ Նրանք ժամ առաջ շտապել են տեղափոխվել կոմունալ բոլոր հարմարություններն ունեցող իրենց երեք սենյականոց լուսավոր բնակարան: Իսկ սպասված օրն այսօր էր`նոյեմբերի 10-ը:

Արմենուհի Մխոյան, Sputnik.

Բնակարանը ձեռք  է բերվել ավստրալահայ հասարակական ու մշակութային գործիչ Ստեփան Գրքաշարյանի և նրա տիկնոջ՝ Հիլդա Գրքաշարյանի անձնական միջոցներով: Թեև բնակարանը սոցիալական է և ընտանիքի սեփականությունը չի համարվում, սակայն 29 տարի շարունակ տնակում ապրող Ռեգինա Առուստամյանի համար կարևորը դա չէ, այլ նորմալ բնակարանում ապրելու հնարավորությունը: Ի դեպ,  բնակարանն ընտանիքին տրամադրվել է անժամկետ  ու անվարձահատույց:

Մայրը՝ Ռեգինա  Առուստամյանն ու իր երկու անչափահաս զավակները՝ ութնամյա Կարինեն և յոթ  տարեկան Աշոտը, մինչ այս ապրել են թիթեղյա տնակում՝ զուրկ ամեն տեսակի հարմարությունից: Երիտասարդ կնոջը հուսահատվելու առիթ էր տալիս ընտանիքի անօթևանի կարգավիճակ չունենալը:

Аристакес Кочарян и Жанна Карапетян - Sputnik Արմենիա
Երբ քարե պատերն այլևս երազանք չեն

Նոր  տան հարմարություններից ամենաշատն ուրախացել էր 7 տարեկան Աշոտը, ով, առաջին իսկ հնարավորությունը օգտագործելով, ընտրեց իր սենյակը, որտեղ ամեն ինչ իր համար նորություն էր:  Շատ ուրախ էր նաև Կարինեն. «Այս նոր տանը շատ լավ է,  մեծ  է ու լուսավոր։ Եղբայրս իր առանձին սենյակն ունի, իսկ ես  մայրիկիս հետ մերը»,-անկեղծանում է  Կարինե`միայն ափսոսալով, որ ստիպված է դպրոցը  փոխել:

Ռեգինայի ընտանիքը Գյումրի է տեղափոխվել Բաքվից, 29 տարի առաջ, երբ Ռեգինան 8 ամսական էր։ Նրա  հայրը՝  Ղարիբ Առուստամյանը,  զոհվել է Արցախի ինքնապաշտպանության ժամանակ: Այսօր նրա  անունն է  կրում Շիրակի մարզի Ողջիի  միջնակարգ դպրոցը:

Ռեգինան նախ մայրիկի հետ էր տնակում ապրում, ապա արդեն` ամուսնու հարազատների։ Իսկ,  երբ ընտանեկան խնդիրների պատճառով բաժանվել են, Ռեգինան առանձին տնակում է ապրել` արդեն երկու զավակների հետ:  «Սա երազ է ինձ համար, երբեք  չեմ էլ  համարձակվել երազել, որ երեխաներիս հետ բնակարանում եմ ապրելու: Այդ  դժվարություններն էին, երևի, պատճառը, որ  հիմա  ամուսնուս հետ միասին չենք»,-նշեց երիտասարդ կինը՝  հույս հայտնելով, որ նոր  օջախում իր ընտանիքի  համար այսուհետ միայն ու  միայն ուրախություն կլինի:

© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրիում բնակվող Առուստամյանների ընտանիքի նոր բնակարանը
Գյումրիում բնակվող Առուստամյանների ընտանիքի նոր բնակարանը - Sputnik Արմենիա
1/3
Գյումրիում բնակվող Առուստամյանների ընտանիքի նոր բնակարանը
© Sputnik / Armenuhi MkhoyanԱշոտ Առուստամյանի նոր սենյակը
Աշոտ Առուստամյանի նոր սենյակը - Sputnik Արմենիա
2/3
Աշոտ Առուստամյանի նոր սենյակը
© Sputnik / Armenuhi MkhoyanԿարինե Առուստամյանի նոր սենյակը
Կարինե Առուստամյանի նոր սենյակը - Sputnik Արմենիա
3/3
Կարինե Առուստամյանի նոր սենյակը
1/3
Գյումրիում բնակվող Առուստամյանների ընտանիքի նոր բնակարանը
2/3
Աշոտ Առուստամյանի նոր սենյակը
3/3
Կարինե Առուստամյանի նոր սենյակը

Ռեգինայի  ընտանիքի  ընտրությունը եղել  է բարերարինը, ով մի քանի ամիս առաջ  անձամբ էր եկել ու ծանոթացել ընտանիքի տնակային պայմաններին:

Այսօր բնակարան տեղափոխվելու այս ընտանիքի ուրախությունը կիսեցին «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Միքայել եպս․ Աջապահյանը, խորհրդի անդամներ, Շիրակի փոխմարզպետ Հարություն Արշակյանը և բարերարների վստահված  անձ՝  Սարգիս  Համբարձումյանը:

Լրահոս
0