ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի — Sputnik. Լեգենդար երգչուհի Շերն իր երկրպագուներին, սոցցանցերի օգտատերերին ու ոչ անտարբեր մարդկանց կոչ է արել դիտել Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը։
Ֆեյսբուքի իր էջում արտիստը գրել է «Նպատակն է՝ ոչնչացնել» (Intent to Destroy) ֆիլմի մասին։
«Վաղն արդեն կմեկնարկի «Նպատակն է՝ ոչնչացնել» ֆիլմի ցուցադրությունը, որը ստեղծել է իմ թանկագին ընկեր Էրիկ Էսրաիլանը։ Խնդրում եմ, դիտեք ֆիլմը և պահեք խոստումը. #KeepThePromise»,- նշել է Շերը։
Նախօրեին ԱՄՆ հեղինակավոր «The New York Times»-ը հրապարակել է Intent to Destroy ֆիլմին նվիրված հոդված։
Պարբերականը գրում է, որ 1,5 միլիոն հայ են սպանել թուրքերն Օսմանյան կայսրությունում XX-րդ դարի սկզբին։ Այն, ինչ ընդունված փաստ պետք է լինի, մնում է պրովոկացիոն թեմա, քանի որ թուրքական իշխանությունը շարունակում է անտեսել կամ հերքել իրադարձությունը և այդպես է վարվում հարյուրամյակի ընթացքում։