Սամվել Մարտիրոսյան
«Լուրջ խնդիր է, որ մարդիկ գնում են բուհ ոչ թե սովորելու, այլ բանակից խուսափելու համար: Սա խնդիր է ոչ միայն բանակի, այլ նաև կրթական համակարգի համար:
Մյուս կողմից կա նաև հավասարության խնդիր, որը բազմակողմանի է. բոլորը պետք է ծառայեն, որովհետև անընդհատ ինչ-որ պաշտոնյաններ կամ նրանց երեխաներ «թռած» են բանակից: Եթե ուսանողությունը պաշտոնյաների երեխաներին տեսնի առաջնագծում, այսպիսի բողոքի ալիք չէր լինի»,-ասում է Մարտիրոսյանը:
Նրա կարծիքով՝ բողոքի ալիքի մեջ ավելի շատ արդարության պահանջ կա: