Սերգեյ Ջանջուրյան
Հիշեցնենք, որ այսօր` նոյեմբերի 9–ին, ժամը 18։00–ին տեղի կունենա Հայաստան–Բելառուս ընկերական հանդիպումը։
«Երթ չենք ունենալու, մարզադաշտում լինելու ենք լուռ։ Սա կարելի է որակել փոքր բողոքի ակցիա։ Որովհետև մենք սպասում էիքն, որ ֆուտբոլի պատասխանատուները որևէ մեկնաբանություն, պատասխան կունենան վատ ելույթներից հետո, բայց նման բան չեղավ։ Ֆուտբոլի պատասխանատուների արհամարհանքը երկրպագուների հանդեպ բարկացրել է մեզ»,–ասում է Ջանջուրյանը։
Նրա խոսքով` այս հանդիպման ընդամենը մի քանի հարյուր տոմս է վաճառվել։ Վերջին 7–10 տարում նման բան տեղի չէր ունեցել։