ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik. Օրերս Հայաստանից հեռացել է սեպտեմբերի 14-ին Վերնիսաժի կրակոցների հետևանքով տուժած ալավերդցի քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանը: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Պարբերականի տեղեկություններով՝ նա երկրից հեռացել է անմիջապես հիվանդանոցից դուրս գրվելուց հետո՝ ընդ որում, առանց տեղյակ պահելու մտերիմներից շատերին: Ամենայն հավանականությամբ, Աբգարյանը վախեցել է, որ իր նկատմամբ Հայաստանում մահափորձերը կարող են կրկնվել, քանի որ քրեական երկու հեղինակությունների միջև հաշիվները դեռ վերջնականապես չեն ավարտվել:
Թերթը հիշեցնում է` Աբգարյանի դեմ մահափորձի և նրա թիկնապահին սպանելու կասկածանքով հետախուզման մեջ գտնվող Ալբերտ Բլբուլյանը և Արմեն Կարադավիդովը հոկտեմբերի 29-ին հայտնաբերվել էին Վրաստանի տարածքում, ու հիմա քննարկվում է նրանց՝ ՀՀ տեղափոխելու հարցը: