ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik. «Sistem of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանի և IOWA ռուսական խմբի մենակատար Եկատերինա Իվանչիկովան համատեղ տեսահոլովակը «Լեգենդ Կոլովրատի մասին» ֆիլմի սաունդթրեքն է։
Տեսահոլովակը նկարահանվել է «Հիանալի օր մեռնելու համար» (A FINE MORNING TO DIE) երգի հիման վրա:
Սերժ Թանկյանի և Եկատիրինա Իվանչիկովայի տեսահոլովակն արդեն հայտնվել է համացանցում։ Պրեմիերիայի մասին Facebook սոցիալական ցանցի էջում տեղեկացրել է «Ցենտրալ Փարթներշիփ» ընկերությունը։
«Լեգենդ Կոլովրատի մասին» պատմական ֆիլմը նկարահանում են «ԿԻՏ Կինոստուդիան» և «Ցենտրալ Փարթներշիփ» ընկերությունները։ Ֆիլմի երաժշտության հեղինակը Sistem of a Down խմբի մենակատարն է։
Ռեժիսոր Իվան Շուրխովեցկու ֆիլմն էկրան կբարձրանա նոյեմբերի 30-ին: Ֆիլմի գլխավոր դերերում խաղացել են Իլյա Մալակովը, Ալեքսեյ Սերեբրյակովը, Ալեքսանդր Իլյին Կրտսերը և Յուլիա Խլինինան: Ֆիլմը կներկայացնի Բաթու խանի՝ Ռուսիայի վրա հարձակվելու պատմությունը: