00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սարգսյան. Հայաստանի բնակչությունը 4 միլիոնի հասցնելը դժվարին, բայց իրականանալի խնդիր է

© Photo : official site of the President of RAСовещание у президента РА
Совещание у президента РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հանրապետության նախագահը տվել է մի շարք հանձնարարականներ. մասնավորապես՝ կառավարությանը հանձնարարվել է մշակել Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման ռազմավարական հիմնադրույթները։

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik. Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հանրապետության ժողովրդագրական խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են վարչապետը, փոխվարչապետը, Նախագահի աշխատակազմի ղեկավարը, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, տարածքային կառավարման և զարգացման, գյուղատնտեսության, ֆինանսների, տնտեսական զարգացման և ներդրումների, սփյուռքի նախարարները, արտաքին գործերի նախարարի տեղակալը, նախագահի աշխատակազմի պաշտոնյաներ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Խորհրդակցությանը ըստ ոլորտների ներկայացվել և քննարկվել են Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական հիմնական խնդիրները և իրավիճակի բարելավման հնարավորությունները, անդրադարձ է եղել պետական քաղաքականության թիրախավորման հիմքում կարևորվող՝ երկրի ժողովրդագրական իրավիճակի վրա ազդող հիմնական մակրոգործոններին, գերակայություններին և դրանց ներքո իրականացվելիք միջոցառումներին, ինչպես նաև թիրախային նպատակին հասնելու խթաններին:

Խորհրդակցության սկզբում Հանրապետության նախագահն ընդգծել է, որ մինչև 2040թ. Հայաստանի բնակչությունը 4 միլիոնի հասցնելու համազգային նպատակը դժվարին, բայց իրականանալի խնդիր է: Նախագահը հաղթահարելի է համարել նաև ժողովրդագրական իրավիճակի վրա այսօր բացասաբար ազդող՝ Հայաստանի հետ հարևանների ունեցած հարաբերությունների պատճառով առկա անվտանգության խնդիրները:

Նախանշված թիրախային նպատակին հասնելը, նախագահ Սարգսյանի համոզմամբ, պետք է լինի Հայաստանի բոլոր իշխանությունների խնդիրը, և 2040 թվականից հետո էլ ժողովրդագրական իրավիճակի շարունակական բարելավումը պետք է նույնչափ կարևորվի:

Խորհրդակցության արդյունքներով Հանրապետության նախագահը տվել է մի շարք հանձնարարականներ. մասնավորապես՝ կառավարությանը հանձնարարվել է մշակել Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի (մինչև 2040 թվականը) բարելավման ռազմավարական հիմնադրույթները, արտացոլել դրանք մինչև 2030թ. Հայաստանի զարգացման ռազմավարության մեջ՝ սահմանելով համապատասխան բաղադրիչներ և հնգամյա թիրախներ հետագա ծրագրերի մշակման ու իրականացման համար:

Ընդգծվել է, որ կառավարության կողմից մշակվող բոլոր ռազմավարական ծրագրերը պետք է անդրադառնան ժողովրդագրական իրավիճակին՝ հիմք ընդունելով կառավարության կողմից հաստատված ժողովրդագրական իրավիճակի բարելավման մինչև 2040թ. ռազմավարական հիմնադրույթներն ու այդ պահին գործող համապարփակ ռազմավարական ծրագրի մոտեցումները:

Լրահոս
0