Արման Բոշյան
Ըստ նրա՝ Ուկրաինայի դեպքում արևմուտքը 5 միլիարդ դոլար ծախսեց, Ռուսաստանում մի քիչ ավելի շատ, բայց այնտեղ տապալվեց, քանի որ Ռուսաստանում ևս ուղեղային կենտրոններ կան, որոնք դիմադրում են:
«Հայաստանում խոսքը հարյուրավոր միլիոն դոլարների մասին է: Տարեկան 2-3 միլիոն դոլար հատկացվում է միայն հասրակական կազմակերպություններին, որոնց բուն նպատակն է ուղեղների լվացման պրոցեսին մասնակցել՝ հակամշակութային, հակաընտանեկան էլեմենտներ մտցնել և այլն»,-ասում է Բոշյանը:
Բոշյանի խոսքով՝ այս ամենի հիմքում բոլորը բոլորի դեմ՝ բաժանիր, որ տիրես քաղաքականությունն է, իսկ Հայաստանում այսօր չկա մի օրենք, որ արգելի նման գործողությունները, որոնք մարդու իրավունքների հետ որևէ կապ չունեն: