00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջիգարխանյանի ընտանեկան սկանդալին արձագանքել է ռուսական կինոյի աստղը

© Виталина Цымбалюк-Романовская/FacebookАрмен Джигарханян и Виталина Цымбалюк-Романовская
Армен Джигарханян и Виталина Цымбалюк-Романовская - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արմեն Ջիգարխանյանի ընտանիքի շուրջ ծավալված սկանդալն օրեցօր ավելի է ուժգնանում։

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի — Sputnik. Դերասանուհի Օլգա Կաբոն աջակցություն է հայտնել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի կնոջը և քաջալերիչ մեկնաբանություն գրել Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ` Instagram-ի էջում հրապարակված գրառումներից մեկի տակ։ Այս մասին գրում է Cosmopolitan պարբերականի առցանց տարբերակը։

Ըստ պարբերականի` Վիտալինան ամուսնությունը պահպանելու հույսը դեռ չի կորցնում` չնայած ընտանիքում ծագած խժդժություններին, գողության ու մահափորձի մեղադրանքներին։

«Հիշու՞մ ես Ֆաինա Ռանևսկայային. «Ես ձեզ ինչպե՞ս հասնեմ։ Ստիպված պիտի շատ իջնեմ»… Դիմացիր… սիրելիս և ուժեղս»,- գրել է Օլգա Կաբոն։

Վիտալինան շնորհակալություն է հայտնել նրան։

Պարբերականը գրում է նաև, որ Ջիգարխանյանի շրջապատում շատերը վստահ են, որ 38-ամյա Վիտալինան փախել է, որովհետև նրա դեմ պատրաստվում են քրեական գործ հարուցել։ Արմեն Բորիսովիչը դիմել է ոստիկանություն` վստահեցնելով, որ կինն իր անունով է դարձրել ամբողջ գույքը և գումարային խարդախություններ է արել իր ղեկավարած թատրոնում։

Армен Джигарханян с супругой Виталиной Цымбалюк-Романовской - Sputnik Արմենիա
Ջիգարխանյանի կինը պատմել է մեկ այլ տղամարդու և իր «միլիոնների» ծագման մասին

Ցիմբալյուկն իր հերթին կարծում է, որ ընտանեկան սկանդալը ծագել է ռեժիսոր Յուրի Կլեպիկովի պատճառով, որն այժմ թատրոնում ստանձնել է Արմեն Բորիսովիչի պարտականությունները։ Վիտալինան կասկածով է խոսել նրա մասնագիտական կարողությունների մասին և կշտամբել Ջիգարխանյանի հետ լավ հարաբերություններ ունենալու համար։

Պարբերականի տվյալով, Ռոմանովսկայայի ներկայացուցիչը պնդում է, որ Արմեն Ջիգարխանյանը որևէ կապ չունի կնոջ գնած բնակարանների հետ և դրանց հանդեպ հավակնություններ ունենալ չի կարող։

Հետաքրքիր է, որ Վիտալինայի ներկայացուցիչը հայտնել է, թե որքան աշխատավարձ է ստանում հայտնի դերասանը։ Նրա խոսքով, ժողովրդական արտիստն ամսական ընդամենը 100 հազար ռուբլի աշխատավարձ է ստանում, որի մեծ մասը ծախսվում է դեղորայքի համար։

«Այնպես որ նա չէր կարող գումար կուտակել բնակարան գնելու համար»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ կնոջ հետ բախումից հետո Արմեն Ջիգարխանյանը հոկտեմբերի 10-ին հայտնվել էր Մոսկվայի 57-րդ քաղաքային հիվանդանոցում, որտեղ մնացել էր 10 օր։ Հիվանդանոցում նա ասել էր, որ չգիտի` հետո ուր պետք է գնա, քանի որ ամբողջ գույքը կնոջ անունով է վերաձևակերպվել։

Լրահոս
0