Քրդերի բողոքի ակցիան Դյուսելդորֆում վերածվել է անկարգության։ 15 ոստիկան է և ակցիայի 3 մասնակից տուժել են։
Ավելի վաղ Հյուսիսային Ռայն-Վեստֆալիայի Գերագույն Վարչական դատարանը որոշել է արգելել բողոքի ակցիաների ժամանակ Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլա Օջալանի նկարով պաստառների կիրառումը։ Այս կուսակցությունը ահաբեկչական է համարվում Գերմանիայում, ԵՄ–ում և Թուրքիայում։ Բայց բողոքավոր քրդերը փողոց են դուրս եկել Օջալանի նկարներով, ինչի համար քաղաքային իշխանությունն արգելել է հանրահավաքի իրականցումը։