ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի — Sputnik. Երկօրյա պաշտոնական այցով Իսրայելում գտնվող ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Երուսաղեմի հայ հոգևոր դասի հետ։ Այս մասին Facebook–ի իր էջում տեղեկացրել է Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միության հոգևոր հայր Հովնան Բաղդասարյանը։
«Նալբանդյանն այցելել է Երուսաղեմի հայկական պատրիարքարան, որտեղ հանդիպում է ունեցել Նուրհան Մանուկյանի հետ։
Դատելով նկարներից` նախարարն ու արքեպիսկոպոսը միմյանց նվերներ են տվել։