ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի — Sputnik. Ավտոճանապարհային տարաբնույթ պատմությունների պատճառով համբավ ձեռք բերած Մառա Բաղդասարյանը կրկին հայտնվել է իրավապահ մարմինների տեսադաշտում։ Այս մասին գրում է Mash կայքը։
«Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, որի ղեկի դիմաց նստած է եղել իրավախախտը, ճանապարհային ոստիկանները կանգնեցրել են գիշերը Կոմսոմոլսկայա փողոցում։
Մառան չի էլ փորձել տեղը փոխել կողքի նստածի հետ։
«Նա համակերպված ընդունեց անխուսափելին, վերցրեց արձանագրությունը, նստեց ղեկի դիմաց ու տխուր մեկնեց տուն»,- գրում է կայքը։
Մառա Բաղդասարյանը 2016 թվականի մայիսին հայտնի է դարձել որպես Gelandewagen-ով սկանդալային մրցավազքի մասնակից ։ Նրան ձերբակալել են 2016 թվականի նոյեմբերին Մոսկվայի Լենինի անվան պողոտայում։
Ոստիկանության աշխատակիցները վարչական տուգանք են նշանակել սխալ կայանած ավտոմեքենայի համար, սակայն փաստաթղթերը ստուգելու ընթացքում տեսուչները հայտնաբերել են, որ աղջիկը չի վճարել 16 տուգանք։ Ավելի ուշ նա դատապարտվել է ուղղիչ աշխատանքներից խուսափելու համար կեղծ հիվանդության թերթիկ ներկայացնելու պատճառով։