ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի — Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը պատասխանել է իր հանդեպ հնչած մեղադրանքներին:
«Ալիյան հրաշալի երգչուհի էր և միշտ կմնա լեգենդ երաժշտական աշխարհում: Ցավում եմ, որ Հելոուինի իմ հագուստն ինչ-որ մեկին վիրավորել է: Այդ օրը մենք հարգանք ենք մատուցում այն երաժիշտներին կամ նկարիչներին, ում սիրում ենք»,-ասել է Քիմը:
Այս տարի Քիմ Քարդաշյանը որոշել էր Հելոունի ժամանակ կրել տարբեր հագուստներ: Նա միանգամից 4 կերպար է ներկայացրել՝ Շերին, Մադոնային, Սելենա Կինտամիլիին և 2000-ականների սկզբին ողբերգական ավիավթարից մահացած սևամորթ երգչուհի Ալիային:
Վերջին կերպարը հարուցել է սոցցանցերի որոշ օգտատերերի զայրույթը: Ոմանք նրան մեղադրել են կոստյումի անպարկեշտ բաց լինելու համար, ոմանք էլ՝ ռասիզմի:
Նրան հետևող մի օգտատեր ասել է, որ Քիմն այսպես վարվելով չի հարգում մահացածների հիշատակը, մեկ այլ օգտատեր գրել է. «Ալիան սևամորթ էր Քիմ, իսկ դու հայուհի ես: Վիրավորական է»: