Էմին Երիցյան
«Սա տարեցտարի նկատվող միտում է։ Այս ընտրությունը մեկ անգամ էլ փաստեց, որ խոշորացման գործընթացում և ընտրական համակարգում ռեֆորմների կարիք կա»,– ասաց Համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը ։
Հարցին, թե գուցե դա բոյկո՞տ էր համայնքների խոշորացման ծրագրի դեմ, Երիցյանը պատասխանեց` հավանական է, բայց այլ տարբերակներ էլ կան։
Երիցյանը կարծում է, որ համայնքների խոշորացումից հետո պետք է ֆինանսական ավելի մեծ հնարավորություններ տալ դրանց, այնինչ այսօր բյուջեն կենտրոնացած է մարզային մասշտաբով։