ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակում մինչ ընտրական տեղամասերում հիմնականում հանգիստ ընտրական գործընթաց է, «ամենահետաքրքիր» դեպքերը տեղի են ունենում տեղամասից դուրս: Մեքենաների ու մարդկանց կուտակումներ ընտրական տեղամասերի մոտ, ուղղորդումներ, իսկ կուտակումներն ու ուղղորդումները նկարող լրագրողներին՝ չնկարելու «հրահանգներ»:
«Կամեռաներն առեք ու ստեղից գնացեք»,- նշում էին շատերն ու ավելացնում՝ շառից ու լրագրողից հեռու:
Համայնքներում ընտրությունների օրն ակնհայտ ակտիվ քարոզչություն էր, ինչն արգելված է օրենքով: Մեքենաներին ու հասարակական տեսանելի վայրերում փակցված են թեկնածունների քարոզչական պաստառներ, իսկ տեղամասերի մուտքի մոտ՝ գետնին քվեաթերթիկներ են:
«Դրսում ոստիկաններին մի քանի անգամ զգուշացրել եմ կուտակումների մասին, պարզապես ընտրողների թիվը տեղամասում շատ է, բացի այդ համայնքի ղեկավարի 6 և ավագանում 31 թեկնածու է, որ ամեն մեկից 1 վստահված անձ էլ լինի, արդեն կուտակումներ կարձանագրվեն: Թե չէ խանգարող կուտակում չի եղել»,-նշեց թիվ 31/01 տեղամասի նախագահ Աննա Ենգոյանը՝ փաստելով, որ բողոքներ չեն արձանագրվել, իսկ լրագրողների այն հարցին, թե ինչու է մեկ անգամ տեղամաս մտած կինը երկրորդ անգամ մտնում, նախագահը նշեց՝ եկել է ընկերուհու հետ, փորձում են պարզել՝ ընկերուհին որ տեղամասում պետք է ընտրեր: