Առանց հանրության կարծիքը հաշվի առնելու ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը լի է թաքնված վտանգներով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։ Նա համոզմունք հայտնեց, որ նման հարցը ՀՀ իշխանություններն իրավունք չունեին միանձնյա որոշելու և պարտավոր էին հարցնել հանրության կարծիքը։
«Եկեք առանձնացնենք այն վիճահարույց կետերը, որ կան այդ փաստաթղթում և դնենք հանրաքվեի` հասկանալու համար ժողովուրդը դրան դեմ է թե կողմ։ Եթե դուք ժողովրդի կարծիքը չեք ուզում իմանալ և կարծում եք` թե իշխանություն ունեք ու դուք եք որոշողը, դա, կներեք, նորմալ չէ»,- ասաց Սարգսյանը։
Հիշեցնենք, որ «Հայաստան-ԵՄ համապարփակ համագործակցության համաձայնագիրը» նախատեսվում է ստորագրել ս.թ. նոյեմբերի 24-ին։ Մինչ այդ գաղտնի պահվող համաձայնագրի տեքստը Եվրոպական Միության խորհուրդը հրապարակել էր հոկտեմբերի 24-ին։