00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանը՝ նոյեմբերին. ինչու պետք է այցելել ամենահին ու «ամենահամեղ» քաղաք

© Sputnik / Асатур ЕсаянцТуристы в Ереване
Туристы в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նոյեմբերը Երևանում համարվում է տուրիստական շրջան, և այս ամսին Հայաստանի մայրաքաղաք գալու պատճառները շատ են:

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի — Sputnik, Գոհար Սարգսյան Ուղղորդված աշխատանքի շնորհիվ նոյեմբերը զբոսաշրջային ակտիվ սեզոն է Երևանում, Sputnik Արմենիայի հետ զրույցում վստահեցրեց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը:

«Եթե նախկինում զբոսաշրջային սեզոնն ապրիլից մինչև հոկտեմբեր էր, ապա հիմա՝ մարտից մինչև նոյեմբերը ներառյալ»,- ասաց Ապրեսյանը:

Հայաստան եկած բոլոր զբոսաշրջիկները համոզվում են, որ Երևանում՝ առավել ևս այս ամսին, գները մատչելի են, եթե համեմատենք տարածաշրջանի այլ երկրների մայրաքաղաքային գների հետ:

«Մատչելի են ավիատոմսերն ու հյուրանոցները: Օրինակ՝ եթե ամառային սեզոնին ավիատոմսերի գները կտրուկ բարձրացան, ապա հիմա դրանք կայուն են ու կարգավորված: Հյուրանոցային գներն էլ մրցակցային են»,- ասաց զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի տեղակալը:

Шенгавит, Ереван. - Sputnik Արմենիա
Երևանը հին է Հռոմից ու Քեոփսից. բացահայտումները շարունակվում են

Մոտավոր պատկերացում կազմելու համար նշենք, որ նոյեմբերի սկզբին յոթ օրը գիշերակացով Երևանի չորսաստղանի հյուրանոցներում արժե մոտ 180-230 հազար դրամ:

Երևանում նոյեմբերին միջին ջերմաստիճանը +10 է, չնայած որ այսօր և վաղը՝ նոյեմբերի 5-ին, ջերմաստիճանը կբարձրանա մինչև +18 աստիճան:

Նոյեմբերին Երևանում կարելի է նաև մշակութային ակտիվ օրեր անցկացնել: Այստեղ ընթանում են գրքի ու ջազի փառատոներ, թանգարաններ էլ վերազինված սպասում են այցելուներին: Զբոսաշրջիկները նաև կտեսնեն աշխարհի ամենահին պատմություն ունեցող քաղաքներից մեկը, որը պահպանում է մի քանի հազար տարվա հնության պատմական ապացույցները:

Նոյեմբերին Երևանը նման է բազմագույն կտավի, որտեղ իրենց արժանի տեղն ունեն տրամադրող բոլոր գույները: Այստեղ կարելի է համտեսել հյութեղ և օգտակար, հայկական համուհոտով մրգերը: Առանձնակի համեղ է հայկական խոհանոցը: Հատկապես խաշի սեզոնը բացված է: Այն սկզբում զբոսաշրջիկների աչքին անսովոր է ու վանող, բայց հետո միանում են ընդհանուր խրախճանքին:

Մի խոսքով՝ Երևանը նոյեմբերին աղմկոտ է ու միաժամանակ հանգիստ, Երևանը համեղ է ու հետաքրքիր:

Համեցեք Երևան, եթե ցանկանում եք տեսնել բազմագույն քաղաք, համտեսել հյութեղ մրգեր ու հաղորդակցվել մշակույթին:

Նոյեմբերի վերջից զբոսաշրջային ցուցանիշները կնվազեն, բայց մինչև Նոր տարի: Ամանորից էլ կսկսի զբոսաշրջային աճի նոր տեմպը:

Լրահոս
0