00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Դրսի» հայերին ուզում են ներքաշել սկանդալի մեջ. «Խաչակրաց արշավանք» դեպի Գումբուրդո

© Sputnik / Aram NersesyanХрам Джухтак, Дилижан. Армения
Храм Джухтак, Дилижан. Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ջավախքի Գումբուրդո գյուղի հայ համայնքի ու վրացական իշխանությունների վեճը նոր ընթացք է ստացել։ Հարցի լուծմանը միացել են Եվրոպայի ու ԱՄՆ-ի հայերը։

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան․ Սամցխե-Ջավախքի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին զայրացրել է Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի հայտարարությունն այն մասին, որ թեմը հավակնություններ չունի Գումբուրդոյի եկեղեցու նկատմամբ։

Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Ջավախք» ժողովրդական շարժման անդամ Նորիկ Կարապետյանը։

Ավելի վաղ Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ հավակնություններ չունի Գումբուրդոյի եկեղեցու նկատմամբ և այն վրացական է համարում։

Սուրբ Համբարձում եկեղեցին հայերն օգտագործում են աղոթքների ու ծիսակատարությունների համար դեռևս XV դարից։ Հենց այն ժամանակից էլ եկեղեցու բակում հայկական գերեզմանատուն կա։

«Գումբուրդոյի եկեղեցու վերաբերյալ կայացրած որոշումը հապճեպ է եղել։ Այդ եկեղեցին հայկական է, ու դա հաստատող բազում փաստեր կան», — ասաց Կարապետյանը։

Նրա խոսքով՝ Վիրահայոց թեմի հայտարարությունը զայրացրել է գյուղացիներին։ Այդ նպատակող Կարապետյանն իր համախոհների հետ նամակ է գրել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, Գերագույն հոգևոր խորհրդին, Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. Կաթողիկոսին, Հայ կաթողիկե եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Գրիգոր Պետրոս Ա-ին, Հայ ավետարանական եկեղեցուն և այլն։

«Եվրոպայի ու ԱՄՆ-ի մեր հայրենակիցներն արդեն արձագանքել են։ Մենք նախատեսում ենք հանդիպել ու քննարկել այդ հարցը, նրանք էլ նույն դիրքորոշումն ունեն», — ասաց Կարապետյանը։

Ջավախքի հասարակական-քաղաքական մի շարք կազմակերպություններ դժգոհում են Հայ առաքելական եկեղեցու և Վրաց ուղղափառ եկեղեցու` Գումբուրդոյի Ս․Համբարձում տաճարի վերաբերյալ համատեղ որոշումից։

Ахалцхе Самцхе-Дхавахети Джавахк Грузия - Sputnik Արմենիա
Նոր կրքեր Ջավախքում. հայերն ուզում են վերադարձնել իրենց հոգևոր առաջնորդին

Նրանք զարմանում են՝ ինչի հիման վրա է համատեղ հայտարարության մեջ եպիսկոպոսը պնդում, որ եկեղեցին երբեք առաքելական չի եղել։ Տաճարի տարածքում ծառայել են նաև Տեր-Մաթևոսյանները, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի արյունակից բարեկամներ Տեր-Ազնավուրյանները և այլն։ Նամակը ստորագրել են գյուղի ավելի քան 500 բնակիչ։ Նախաձեռնողները նաև պահանջում են, որ եկեղեցու բակում գտած ոսկորները վերաթաղվեն ու բակում խաչքար դրվի։

Հիշեցնենք` ավելի վաղ Գումբուրդոյի միջադեպից հետո ձևավորված աշխատանքային խումբը քննարկել և եկել էր համաձայնության, որ եկեղեցու վերանորոգման աշխատանքները վերջացնելուց հետո, մոտավորապես 3 տարի անց, ոսկորները կթաղվեն եկեղեցու բակում, և կկանգնեցվի խաչքար։

Նշվել էր, որ տաճարի նորոգման ամբողջ ընթացքում հնարավոր է` շինարարները մինչև 1,5-2 մետր հողի մակարդակից իջեցնեն ներքև, որպեսզի հետազոտական աշխատանքներ տարվեն:

Սեպտեմբերի 30-ի առավոտյան Ջավախքի Գումբուրդո գյուղի հայազգի բնակիչները փորձել էին խաչքար տեղադրել 10-րդ դարի եկեղեցու բակում, բայց իշխանությունները թույլ չէին տվել, որի հետևանքով բախում էր տեղի ունեցել ոստիկանների և գյուղացիների միջև: Գյուղ էր բերվել Վրաստանի ոստիկանության հատուկ նշանակության գումարտակը, դեպքի վայր էր ժամանել Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլին։

Լրահոս
0