00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վերակենդանացման բաժանմունքի 30 տարվա բնակիչը կամ պայքար մահվան դեմ ու հանուն կյանքի

© Sputnik / Aram NersesyanОтделение детской реанимации
Отделение детской реанимации - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աննա Չոբանյանը վերակենդանացման բաժանմունք մտավ ուղիղ 30 տարի առաջ։ Մինչև օրս այնտեղ է, պայքարում է երեխաների մահվան դեմ և կռիվ է տալիս նրանց կյանքի համար։

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի — Sputnik, Գոհար Սարգսյան. Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող փոքրիկներին տեսնելիս բժշկուհի Աննա Չոբանյանը խուճապի չի մատնվում և մարտի է բռնվում մահվան հետ։ Նա ղեկավարում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ամենաբարդ` մանկական վերակենդանացման բաժանմունքը։ Թե ինչպես է 30 տարի հաղթահարում սթրեսը ծանր բաժանմունքում, համեստորեն պատասխանում է` մոբիլիզացնում եմ ուժերս և օգնում. այլ տարբերակ չկա։

«Եղել են դեպքեր, երբ ասել եմ` վերջ, էլ չեմ աշխատելու, բայց ինչպես տեսնում եք, շարունակում եմ աշխատել»,- ժպիտով պատմեց Չոբանյանը։

Sputnik Արմենիայի հետ զրույցում նա խոսեց բացառիկ դեպքերի մասին։ Օրինակ` քչերը գիտեն, որ տարիներ առաջ Հայաստանում ծնվել է սիամական զույգ։

«Նրանք սերտաճած էին որովայնով, լյարդով, ցավոք սրտի, բաժանելուց հետո մահացան, հնարավոր չեղավ նրանց կյանքը փրկել։ Այս տարիների ընթացքում սիամական զույգ Հայաստանում չի ծնվել»,-պատմեց բժշկուհին։

© Sputnik / Aram NersesyanԱննա Չոբանյան
 Анна Чобанян в oтделение детской реанимации - Sputnik Արմենիա
Աննա Չոբանյան

Մի քանի ամիս առաջ էլ մի աղջնակի գլխում ականջօղ էին հայտնաբերել։ Թե ինչպես էր ականջօղն այնտեղ հայտնվել, մինչև հիմա պարզ չէ։ Բայց բժիշկները կարողացան բարեհաջող ու անհետևանք վիրահատություն անցկացնել։

Չոբանյանի խոսքով` Հայաստանում դեռևս չհաղթահարվող երևույթ կա։ Ամեն ամիս մեկ կամ մի քանի երեխա է շենքի տարբեր հարկերից ընկնում։

«Հիմնականում այն երեխաներն են, որոնք նոր են սկսում քայլել կամ էլ ակտիվ երեխաներ են։ Բայց ամեն դեպքում սա ծնողի անփութության հետևանքն է»,-ասաց բժշկուհին։

Զրույցի ընթացքում նա մեզ ուղեկցեց եզակի դեպքերով երեխաների մոտ։ Բաժանմունքի մի սենյակում պառկած էին ամենափոքրերը։ Նրանցից մեկը ծնվել էր բնածին արատով` կերակրափողը միացած չէր ստամոքսին, մյուսի մոտ էլ աղիները զարգացել էին որովայնից դուրս։ Չոբանյանն ասում է` արտասահմանցի բժիշկները տեսնում են ու զարմանում, որ նման վիրահատություններն այսքան բարեհաջող են անցել։ Իսկ ամենացավալի ու անդառնալի ելքով դեպքերի մասին նախընտրում է լռել։

© Sputnik / Aram NersesyanԱննա Չոբանյան
Աննա Չոբանյան - Sputnik Արմենիա
1/4
Աննա Չոբանյան
© Sputnik / Aram NersesyanՎերակենդանացման բաժանմունք
Վերակենդանացման բաժանմունք - Sputnik Արմենիա
2/4
Վերակենդանացման բաժանմունք
© Sputnik / Aram NersesyanՎերակենդանացման բաժանմունք
Վերակենդանացման բաժանմունք - Sputnik Արմենիա
3/4
Վերակենդանացման բաժանմունք
© Sputnik / Aram NersesyanՎերակենդանացման բաժանմունք
Վերակենդանացման բաժանմունք - Sputnik Արմենիա
4/4
Վերակենդանացման բաժանմունք
1/4
Աննա Չոբանյան
2/4
Վերակենդանացման բաժանմունք
3/4
Վերակենդանացման բաժանմունք
4/4
Վերակենդանացման բաժանմունք

«Տարիների ընթացքում այդպես է ձևավորվել, որ եթե գիտես` մահվան ելքն անխուսափելի է, փորձում ես քեզ հոգեբանորեն պաշտպանել։ Ամենացավալի դեպքերի մասին չեմ պատասխանի»,- ասաց նա։

Չոբանյանը տեսել է նաև այլ սրտառուչ իրավիճակներ, երբ ծնողները հենց վերակենդանացման բաժանմունքում լքել են երեխաներին, հիմնականում` ուղեղի հետ խնդիրներ ունեցող կամ թերհաս փոքրիկներին։ Բայց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ղեկավարը մի խնդրանք ունի այդ ծնողներին` թող մի քիչ սպասեն, նոր ծայրահեղ քայլերի դիմեն, որովհետև եղել են դեպքեր, երբ երեխաները վերականգնվել են, բայց արդեն առանց ծնողների։

Լրահոս
0