ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկա հանդիպումը կարող է կայանալ Ասիական–Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի ժամանակ։ Այս մասին Թրամփն ասել է FOX NEWS–ին տված հարցազրույցում։
«Ռուսաստանի նախագահը կարող է կարևոր դերակատարում ունենալ Հյուսիսայի Կորեայի հետ ստեղծված խնդրի կարգավորման հարցում»,–ասել է ԱՄՆ նախագահը։
Նա նշել է, որ պաշտոնական Փհենյանի վարած քաղաքականությունը ԱՄՆ–ի համար խնդրահարույց է։ Ընթացիկ պրոցեսները կարող են վատ ավարտ ունենալ Հյուսիսային Կորեայի համար։
Ասիական–Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովը կայանալու է Վիետնամում, նոյեմբերի 6–ից 11–ը։