00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ովքե՞ր են Հայաստանում «կերել» աղքատների փողերը

© Sputnik / Aram NersesyanБездомные люди. Ереван
Бездомные люди. Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մարզերում աղքատությունը հաղթահարելու նպատակով հատկացված գումարները հասցեատերերին չեն հասել։ ՀՀ Քննչական կոմիտեն բացահայտել է, թե ուր են անհետացել աղքատներին ուղղված աջակցությունները։

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի — Sputnik. ՀՀ մարզերում տուրիզմի ներդրման միջոցով աղքատության նվազեցնելու ծրագրով ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհի գումարներն իրական հասցեատերերին չեն հասել և նպատակին չեն ծառայել։

Քննչական կոմիտեն բացահայտել է, որ դրամաշնորհի գումարները հափշտակել է ծրագրում ներգրավված հասարակական կազմակերպության նախագահը։ Նա կազմել է կեղծ փաստաթղթեր, դրանք ներկայացրել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակ, ապա ԵՄ պատվիրակության գրասենյակի ծրագրերի ղեկավար Մարինե Պապյանի աջակցությամբ դրանց դիմաց գումար ստացել։ Քրեական գործի տվյալներով, ՀԿ-ն երկու ծրագրի համար հատկացված դրամաշնորհներից այս ճանապարհով հափշտակել է 300 000 եվրո։

2017թ. նոյեմբերի 3-ին բարեգործական հասարակական կազմակերպության նախագահին մեղադրանք է առաջադրվել՝ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու համար։

Թե որ բարեգործական կազմակերպության մասին է խոսքը և ով է դրա նախագահը, ՔԿ-ը չի բացահայտում, փոխարենը ս.թ. ապրիլին առանձնապես խոշոր չափերով հափշտակության համար մեղադրանք էր առաջադրվել և կալանավորվել ԵՄ պատվիրակության գրասենյակի ծրագրերի նախկին ղեկավար Մարինե Պապյանը։

Որպես մեղադրյալ գործում ներգրավված են նաև ՀՀ քաղաքացիներ Տիգրան Սուքիասյանը, Գևորգ Ղազարյանը, Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը, Արմեն Բարեղամյանը, Անահիտ Ավագյանը, Սերգեյ Բալասանյանը, Դինա Մանուկյանը, Կարեն Ստեփանյանը, Թերեզա Դիլանյանը, Ալեքսանդր Պողոսյանը, ինչպես նաև Հրայր Գյոնջյանը, Գարիկ Չիլինգարյանը և Գեղամ Պետրոսյանը:

Լրահոս
0