00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:32
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
7 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Егор Яковлев. 80-летие освобождения Выборга советскими войсками
15:04
24 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Лето 1944 года: как Германия реагировала на успехи СССР
15:33
25 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայերը պատրաստ են երիկամն ու տունը վաճառել նոր այֆոնի համար

© Sputnik / Максим Блинов / Անցնել մեդիապահոցСтарт продаж iPhone X начнется в России 3 ноября
Старт продаж iPhone X начнется в России 3 ноября - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամբողջ աշխարհում այֆոնի սիրահարներն անհամբերությամբ սպասում են նոր այֆոնի պաշտոնական մեկնարկին։ Ոմանք այնքան շատ են երազում ունենալ բաղձալի սարքը, որ խանութների դիմաց հերթ են կանգնում վաճառքից դեռ մեկ օր առաջ։ Իսկ հայերն ինչի՞ են պատրաստ այֆոնի համար։

iPhone X-ի վաճառքը Ռուսաստանում մեկնարկում է այսօր։ Apple-ի արտադրանքի երկրպագուները մեկ օր առաջ քնում, զարթնում ու գլուխ են կոտրում խանութների դիմաց գոյացած հերթերում։

Իհարկե, բաղձալի այֆոնը կարելի է պատվիրել նաև համացանցում, բայց այդ դեպքում սարքը տեղ կհասնի դեկտեմբերից ոչ շուտ, այդ պատճառով էլ երկրպագուները վայրկյան առաջ «այֆոնատեր» դառնալու համար պատրաստ են գիշերն անցկացնել խանութի դիմաց։

Անգամ ցուրտը չի խանգարում։ Երիտասարդները փաթաթվում են ծածկոցներով ու զինվում թերմոսներով։

© Sputnik / Максим Блинов / Անցնել մեդիապահոցՌուսաստանում iPhone X-ի վաճառքին սպասողները
Старт продаж iPhone X начнется в России 3 ноября - Sputnik Արմենիա
Ռուսաստանում iPhone X-ի վաճառքին սպասողները

Իսկ ի՞նչ է կատարվում Հայաստանում։ Մենք Apple-ի պաշտոնական խանութ չունենք, և օրիգինալ այֆոններ վաճառվում են տեխնիկայի ընդամենը մի քանի խանութում։ Մի խոսքով, մեզ մոտ խանութի դիմաց գիշերող երիտասարդներ չկան, բայց չի նշանակում, որ Հայաստանում յուրաքանչյուր երկրորդը կամ երրորդը չի երազում այֆոնի մասին։

Ու այդ երազանքը ստիպում է վարկերի գիրկն ընկնել ու, հայաստանյան աշխատավարձները հաշվի առնելով, խելահեղ գումարներ տալ այֆոն ունենալու համար։ Օրինակ` նախորդ մոդելը (iPhone 7) վաճառքի մեկնարկին մեր երկրում 800 դոլար արժեր, այն դեպքում, որ Apple-ի պաշտոնական կայքում սարքը 200 դոլարով էժան էր։

iPhone-ի սպիտակ տուփը սեփական ձեռքերով բացելու համար ոմանք պարտք են վերցնում անգամ հորաքույր-մորաքույրներից ու տատիկներից։ Բայց հարցը միայն վարկերով ու պարտքերով չի ավարտվում։ Դեպքեր են եղել, որ անգամ ավտոմեքենան ու ոսկեղենն են վաճառել այֆոնի համար։

© Sputnik / Александр Вильф / Անցնել մեդիապահոցՌուսաստանում մեկնարկել է iPhone X-ի վաճառքը
Старт продаж iPhone X начнется в России 3 ноября - Sputnik Արմենիա
Ռուսաստանում մեկնարկել է iPhone X-ի վաճառքը

Հայ աղջիկներից ոմանք մեծ զոհողությունների են պատրաստ հարուստ մեկի հետ ծանոթանալու համար, որը կկարողանա թանկարժեք այֆոն նվիրել։

Իհարկե, հաճելի է, երբ ձեռքումդ ժամանակակից, առաջադեմ, բազմաթիվ գործառույթներով հագեցած ու ամենաբրենդային հեռախոսն է, բայց չի կարելի հասնել մի վիճակի, որ գաջեթի համար երիկամդ էլ վաճառես։ Կամ առուն չորացնես, որ այֆոնդ գտնես ջրում, ինչպես վարվել էր գերմանացի դպրոցականը։ Նա ռետինե խողովակով փորձել է ջուրը դատարկել զուգարանում, բայց այֆոնն այդպես էլ չէր գտել։ Փոխարենը տուգանք էր ստացել հասարակական զուգարանը ջրով ողողելու համար։ Մեկ այլ տարօրինակ պատմություն. մի աղջիկ հայտարարել էր, թե պատրաստ է կուսությունը փոխանակել այֆոնի հետ։

Հարց է ծագում. արժե՞ արդյոք ժամանակակից խելահեղ արարքների, զոհողությունների դիմել ու սովամահության հասնել գաջեթի համար…

Լրահոս
0