ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի — Sputnik. Այս շաբաթ տեղի ունեցան Չեմպիոնների լիգայի խաղարկության 4-րդ տուրի հանդիպումները, տեղեկացնում է armsport,am-ը:
Տուրի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Ռոմայի» կիսապաշտպան Ստեֆան Էլ Շարավին, ով դուբլի հեղինակ էր դարձել «Չելսիի» դեմ կայացած խաղում: Իտալացին ստացել է ձայների 60%-ը:
«Լիվերպուլի» ֆուտբոլիստ Մոհամեդ Սալահը երկրորդն է՝ 34%-ով: Լավագույն եռյակը եզրափակում է ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Ալան Ձագոևը: