00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հայաստան, հիասքանչ էր». ինչպես է ղրղըզստանցին հյուրընկալվել Կարապետյանին

© Sputnik / Асатур ЕсаянцПраздничный салют ко Дню независимости Армении
Праздничный салют ко Дню независимости Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լրագրող Ալիմջան Վալիևը Հայաստանի մայրաքաղաք է եկել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը լուսաբանելու։ Երևանը գրավել է լրագրողին, և նրան հատկապես հիացրել է, թե ինչպես են քաղաքացիները հետևում ճանապարհային կանոններին։

Հետաքրքիր է՝ ինչպիսինն է ներկայանում Հայաստանի մայրաքաղաքը երկրի հյուրերին։ Կրկնակի հետաքրքիր է, երբ հյուրը մեր գործընկերն է։

Sputnik Ղրղըզստանի սյունակագիր Ալիմաջան Վալիևը ներկայացնում է երևանյան այցից ստացած տպավորությունները։

Աշխատանքային օրս հաճախ սկսում է ոստիկանության մամուլի ծառայություն զանգելուց, պարզելու համար՝ արդյո՞ք վատ նորություններ չկան։ Sputnik–ում ես հետևում եմ երկրի ճանապարհների վիճակին, շաբաթը մի քանի անգամ գրում եմ, որ մարդ է մահացել։

Ամեն օր կարդում եք այդ լուրերը. դպրոցականին վրաերթի են ենթարկել, որի հետևանքով նա մահացել է, Իսիկ Կուլի ճանապարհին ավտովթարի պատճառով ընկերների խումբ է մահացել, մեքենան, որի մեջ մայր ու երեխա կար, ճամփեզրի ջրատար առվի մեջ է ընկել մի հարբած դեղնակտուցի պատճառով, որը հանդիպակաց ճանապարհ էր դուրս եկել…

© Sputnik / Максат ЭлебесовԼրագրող Ամիրջան Վալիևը՝ աշխատավայրում
Журналист Алимджан Валиев за работой - Sputnik Արմենիա
Լրագրող Ամիրջան Վալիևը՝ աշխատավայրում

Ամռանը տեսակամուրջ անցկացրեցինք ԱՊՀ երկրների մեր գործընկերների հետ, խոսում էինք ճանապարհատրանսպորտային կանոնների խախտման մասին։ Ինձ մոտ տպավորվեց, որ ուսադիրներով մի պատկառելի տղամարդ ասաց, որ Հայաստանում ՃՏՊ–ների ցուցանիշները գրեթե ամենացածրն են ԱՊՀ տարածքում։

Որոշ ժամանակ անց ինձ բախտ վիճակվեց անձամբ համոզվել դրանում։ Մի խումբ լրագրողների հետ ես ուղևորվեցի լուսաբանելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը Երևանում։ Ղրղըզստանի պատվիրակությունը գլխավորում էր վարչապետ Սապար Իսակովը։ Նախարարների կաբինետի անդամների հետ մենք ուղիղ չվերթով Հայաստան ժամանեցինք, տեղավորվեցինք հյուրանոցում ու գնացինք զբոսնելու։

Հին քաղաքը մեզ գրկաբաց ընդունեց։ Անցորդները հավեսով ցույց տվեցին` ինչպես հասնել մոտակա տարադրամի փոխանակման կետ, որտեղ մենք մեր դոլարների դիմաց դրամ ստացանք։

© Sputnik / Алимджан Валиев Հայաստանը՝ ինքնաթիռից
Фото из окна самолета во время полета над Арменией - Sputnik Արմենիա
Հայաստանը՝ ինքնաթիռից

Երևանի կենտրոնական հաճելի սրճարաններից մեկում մեզ սպասարկեց Արմեն անունով հաղթանդամ մատուցողը։ Պատմեց մեզ տեսարժան վայրերի ու տեղացիների կյանքի մասին, խորհուրդ տվեց իր ճաշակով ամենալավ ուտեստն ու խմիչքը։

Տարեց տաքսիստը, իմանալով, որ Միջին Ասիայից հյուրերի է տեղափոխում, որոշեց մի լրագրողին լավ կոնյակ նվիրել։

Ամեն ինչ հիանալի էր։ Գեղեցիկ ճարտարապետություն, կանաչ փողոցներ, բարեհամբյուր մարդիկ, գերազանց սպասարկում…

Հատկապես, ինձ զարմացրեց պարեկայինների պահվածքը։ Մի դեպք տպավորվեց իմ մեջ. երիտասարդ զբոսաշրջիկը ճանապարհն անցնում էր դրա համար նախատեսված վայրից մի երկու մետր այն կողմ։ Նրան կանգնեցրեց ոստիկանի սուլոցը։ Կարծեցի, նա կոպիտ կերպով կպահանջի չխախտել ճանապարհատրանսպորտային կանոնները, սակայն իրավապահ մարմնի ներկայացուցչի պահվածքն այլ էր. նա ժպտաց հետիոտնին, անգլերեն ու շատ կիրթ խնդրեց փողոցը ճիշտ վայրում անցնել։

© Sputnik / Алимджан ВалиевԵրևանի կենտրոնը
Центр Еревана - Sputnik Արմենիա
Երևանի կենտրոնը

Կարող եք չհավատալ, բայց ամբողջ օրվա ընթացքում ճանապարհներին ընդամենը երկու խախտում նկատեցի։ Առաջինը նկարագրածս դեպքն էր, երկրորդը` երբ մեր երթուղային տաքսու ճանապարհը կտրեց մի բռի տաքսիստ։ Ու վերջ։

Մեքենաների վարորդները հանդիպակաց ճանապարհ դուրս չեն գալիս, հետիոտն իրեն թույլ չի տալիս չնախատեսված վայրում ճանապարհ անցնել։ Հասարակական տրանսպորտում հրմշտոց չկա, բոլոր ուղևորները հանգիստ են նստած։

Երևանի փողոցներում շատ քիչ ոստիկաններ կան, քանի որ այստեղ աշխատում են տեսախցիկներ, որոնք արձանագրում են խախտումներն ու արագաչափեր են դրված։

Համոզված եմ, որ Ղրղըզստանը պետք է հետևի գործընկերների օրինակին։ Հավատում եմ նաև, որ հանրապետության ճանապարհների վիճակը կարելի է բարելավել, ու ես ստիպված չեմ լինի այդքան հաճախ գրել մահվան ելքով ՃՏՊ–երի մասին։

P. S. Բարևում եմ հայաստանցիներին։ Ցանկանում եմ կրկին լինել այնտեղ։ Ձեզ էլ եմ խորհուրդ տալիս։

Լրահոս
0