Աստղային հոկտեմբեր. ինչպես Մարկուս Միլլերը, Նարգիզն ու Ջոն Մալկովիչը վառ դարձրին Հայաստանը
Աստղային հոկտեմբեր. ինչպես Մարկուս Միլլերը, Նարգիզն ու Ջոն Մալկովիչը վառ դարձրին Հայաստանը
Sputnik Արմենիա
Թավշյա աշնան հետ Հայաստան եկան համաշխարհային մեծություններ. ջազմեն Մարկուս Միլլերը, երգչուհի Նարգիզը, դերասան Ջոն Մալկովիչը։ 02.11.2017, Sputnik Արմենիա
Թավշյա աշնան հետ Հայաստան եկան համաշխարհային մեծություններ. ջազմեն Մարկուս Միլլերը, երգչուհի Նարգիզը, դերասան Ջոն Մալկովիչը։
Հայաստանի բնակիչներին հոկտեմբերը ոգևորեց բազմաթիվ համերգներով, տոներով ու փառատոներով։ Բացի այդ, հոկտեմբերին Հայաստանն ընդունեց ԵԱՏՄ երկրների վարչապետներին։
Հայաստանի հավաքականի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող Հենրիխ Մխիթարյանը Sputnik Արմենիային իսկական նվեր արեց՝ ստորագրելով պորտալի լոգոտիպով վերնաշապկի վրա։
Երաժիշտը Հայաստանում էր Yerevan Jazz Fest 2017 միջազգային փառատոնի ժամանակ։ Հաղորդվում էր, որ Երևան գալու համար նա հետաձգել է իր համերգային շրջագայությունը։
Համաշխարհային կինոաստղ Ջոն Մալկովիչը Հայաստան էր ժամանել մասնակցելու Խաչատրյանի անվան 5-րդ միջազգային փառատոնին, որի բացումն ազդարարեց հոլիվուդյան լեգենդը։
System Of A Down-ի մեներգիչ Սերժ Թանկյանը հոկտեմբերի 19-ին առաջին անգամ Երևանում Պետական երիտասարդական նվագախմբի հետ մեկտեղ կատարեց իր Орка #1 օպերան, որը գրել է 5 տարի առաջ։ Հանրությունը խանդավառությամբ ընդունեց հայտնի ռոք-կատարողին։
Ռազմական ավիացիայի օրը ավիացիայի ուսումնարանի ռուսաստանցի շրջանավարտներն առաջին անգամ թռան Հայաստանի լեռնային պայմաններում։ Նրանց մասնակցեցին 102-րդ ռուսական ռազմաբազայի անցկացրած զորավարժությանը՝ ռազմական ավիացիայի ուղղաթիռների աջակցությամբ։
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի այցը հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին և բարեկամության, գործակցության ու փոխօգնության «մեծ» համաձայնագրի 20-ամյակին նվիրված միջոցառումների մասնակցելու նպատակով