00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էրբիլը կրկին «ցնցվում է». ի՞նչ է սպասվում հայ համայնքին Բարզանիի հրաժարականից հետո

© AFP 2024 / Safin HamedЭрбиль
Эрбиль - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իրաքի քրդական ռեգիոնալ վարչության (ԻՔՌՎ) ղեկավար Մասուդ Բարզանիի հրաժարականը չի նշանակում, որ նա հեռանում է քաղաքականությունից: Չնայած ԻՔՌՎ-ի փոփոխություններին, Երևանը պետք է շարունակի գործակցությունը և հյուպատոսություն բացի Էրբիլում:

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանը ցանկացած իրավիճակում կշարունակի պահպանել Իրաքի հետ սերտ հարաբերությունները և կողջունի Բաղդադի և Էրբիլի միջեւ բանակցությունները, հայտարարել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

«Ամեն դեպքում, հյուպատոսություն պետք է բացել,  քանի որ այնտեղ կա հայկական համայնք»,- ասաց Սարգսյանը:

Միևնույն ժամանակ, փորձագետը նշել է, որ Իրաքի քրդական ռեգիոնալ  վարչության ղեկավարի հրաժարականը նախագահի պաշտոնից  ակնկալվում էր, քանի որ Բարզանիի լիազորությունների ժամկետը լրացել է նոյեմբերի 1-ին: Այդ օրը պետք է տեղի ունենային նախագահական և խորհրդարանական ընտրություններ, սակայն դրանք անորոշ ժամանակով հետաձգվեցին `տարածաշրջանում ճգնաժամի սրման պատճառով:

«Մինչեւ հանրաքվեն Բարզանին նշել է, որ պաշտոնաթող կլինի նոյեմբերի 1-ին: Նա հավատարիմ մնաց իր խոսքին և լիազորությունների  ժամկետի ավարտից հետո պաշտոնաթող եղավ: Դա չի նշանակում, որ Բարզանին քաղաքականությունից հեռանում է», — ասել է Սարգսյանը Sputnik-ի թղթակցի հետ զրույցում:

Курдские военные силы удерживают демомнстрантов - Sputnik Արմենիա
Հայաստանը քրդերի կաթսայում է. Երևանը պետք է դադարեցնի՞ Էրբիլում հյուպատոսության բացումը

Թուրք-քրդական հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը նույնպես համոզված է, որ Բարզանիի՝ պաշտոնից հրաժարականը  ֆորմալ է և հավասարազոր չէ քաղաքականությունից հեռանալուն:

«Բարզանիի, որը 70 տարեկանն անց է, հրաժարականը կարող է նշանակել, որ նա ցանկանում էր պատմության մեջ մնալ «բարի» առաջնորդ, որը տարավ  Քրդստանն անկախության: Բարզանիի կլանը իշխանության մեջ է, ուստի նախկին նախագահը կշարունակի երկիրը կառավարել կուլիսների հետևից»,- ասաց Հովհաննիսյանը։

Փորձագետը չի բացառում, որ Բարզանին Քրդստանի վերջին նախագահը կլինի: Երկիրը խորհրդարանական կառավարման ձևի անցման շեմին է:

Մերձավոր Արևելքի հարցերով  քուրդ փորձագետ, սոցիոլոգ Աբաս Վալին Sputnik-ի հետ հարցազրույցում նշել է. Բարզանին պաշտոնից հեռանալու երեք պատճառներ ուներ:

Քրդստանի նախկին նախագահը կորցրել է ԱՄՆ-ի աջակցությունը: Վաշինգտոնը չի աջակցել հանրաքվեին և չի խոչընդոտել Իրաքին ու Խաշդ ալ-Շաաբիի աշխարհազորայիններին Քիրքուքում գործողություն իրականացնել:

«Բարզանին նաև կորցրեց Թուրքիայի աջակցությունը և հայտնվեց մեկուսացված իրավիճակում առանց տարածաշրջանային մակարդակով ակտիվ աջակցության: Քիրքուքում տեղի ունեցած հանրաքվեից և մյուս իրադարձություններից հետո Բարզանիի Քրդստանի Դեմոկրատական կուսակցության (ՔԴԿ) և Քրդստանի հայրենասիրական միության (ՔՀՄ) միջև անջատումն էլ իր դերն ունեցավ»,- ասաց Վալին:

Նա համոզված է, որ Բարզանիի՝ Իրաքի կառավարության ուժերի հետ բախման մեջ մտնելը կհանգեցներ իր իշխանության ոչնչացման: Բարզանին հեռացավ պաշտոնից` կանխելու այս իրավիճակը: Վալին նաև կարծում է, որ Բարզանիի հեռացումը կհանգեցնի տարածաշրջանում ցեղային իշխանության դերի թուլացմանը:

Իրաքի Քրդստանի ինքնավարության անկախության հանրաքվեն տեղի ունեցավ սեպտեմբերի 25-ին: Քրդստանի ընտրությունների և հանրաքվեի ամենաբարձր անկախ հանձնաժողովի տվյալների համաձայն՝ ընտրողների 92,7% —ը քվեարկել է անկախության օգտին:

Լրահոս
0